«Նորվիկ» ՈւՎԿ-ն մասնակցել է Աշխատանքի Տոնավաճառին

PanARMENIAN.Net - «Նորվիկ» ՈւՎԿ-ն մասնակցել է Հայաստանի Պետական Տնտեսական Համալսարանի (ՀՊՏՀ) կողմից կազմակերպված «Աշխատանքի Տոնավաճառին», որը անց

է կացվել մայիսի 5-ին «Կոնգրես» հյուրանոցում, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:



Միջոցառմանը մասնակցել են մի շարք կազմակերպություններ, որոնցից յուրաքանչյուրը ներկայացրել է իր գործունեությունը, նոր աշխատակիցների

ներգրավման քաղաքականությունը եւ տեղեկացրել է այցելուներին թափուր աշխատատեղերի մասին:



«Աշխատանքի Տոնավաճառին» այցելել են ոչ միայն ՀՊՏՀ-ի, այլեւ Հայաստանի գրեթե բոլոր ԲՈՒՀ-երի ուսանողները եւ շրջանավարտները: Միջոցառման նպատակն էր

անմիջական կապ ստեղծել գործատուների եւ իրենց պոտենցիալ աշխատակիցների միջեւ: «Նորվիկ» ՈւՎԿ-ն նույնպես ակտիվ մասնակցել է միջոցառմանը եւ հատկապես քննարկմանը, որի ընթացքում առաջ են քաշվել մի շարք կարեւոր հարցեր, որոնց նպատակն էր ուսանողների մրցունակության բարձրացմանը ուղղված միջոցառումների մշակումը:



ՀՊՏՀ-ի ռեկտոր Յու. Սուվարյանը հատուկ շնորհակալություն հայտնեց «Նորվիկ» ՈւՎԿ-ի աշխատակիցներին միջոցառմանը եւ քննարկմանը արդյունավետ

մասնակցություն ցուցաբերելու համար: ՀՊՏՀ-ն առաջին անգամ է կազմակերպում նման միջոցառում, բայց ծրագրավորում է այսուհետ պարբերաբար անց կացնել «Աշխատանքի Տոնավաճառ», քանի որ այն ապահովում է ուղղակի կապ աշխատաշուկայի եւ գործատուների միջեւ:



Հիշեցնենք, որ «Նորվիկ» ՈՒՎԿ-ն հիմնադրվել է 2006թ. հուլիսին` լատվա-իսլանդական «Նորվիկ Բանկ» բաժնետիրական ընկերության կողմից: Վերջին երկու

տարիների ընթացքում «Նորվիկ»-ը շարունակում է զբաղեցնել առաջին տեղը վարկային կազմակերպությունների մեջ հայաստանյան շուկայում:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---