Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել նոր ֆինանսական գործիքի ստեղծման համար օրենսդրական փոփոխությունների փաթեթին 8 մայիսի 2009 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ, «Սնանկության մասին» ՀՀ օրենքում լրացում, «Բանկերի եւ բանկային գործունեության մասին», «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» եւ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծերի փաթեթին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Օրենքների ընդունման նպատակը օրենսդրական այն նորմերի փոփոխությունն է, որոնք անհնար են դարձնում առեւտրային կազմակերպությունների կողմից ստորադաս փոխառությունների ներգրավումը: Օրինագծերի ընդունման դեպքում առեւտրային, այդ թվում` ֆինանսական կազմակերպությունները, հնարավորություն կստանան ներգրավելու ստորադաս փոխառու կապիտալ եւ այդ ճանապարհով բարելավելու իրենց ֆինանսական վիճակը: Ստորադաս փոխառությունները միջոցներ են, որոնք փոխառուին տրվում են իր աշխատանքային կապիտալի օգտագործման ժամկետն ավելի քան 10 տարովերկարացնելու նպատակով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Փաշինյան․ Մեծ եղեռնը դատավճիռ չէ՝ պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը «Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք»,–նշել է նա Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում |