Թուրքիան, Բուլղարիան, Ռումինիան, Հունգարիան եւ Ավստրիան հուլիսի 13-ին Nabucco-ի վերաբերյալ համաձայնագիր կստորագրեն

PanARMENIAN.Net - Nabucco գազի նախագծի իրականացմանը մասնակցող 5 պետություններ հուլիսի 13-ին Անկարայում միջկառավարական համաձայնագիր կկնքեն իրենց տարածքով գազի տարանցման մասին: Այդ երկրներն են Թուրքիան, Բուլղարիան, Ռումինիան, Հունգարիան եւ Ավստրիան: Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը Բրյուսելում կայացած մամլո ասուլիսում հաղորդել է, որ ԵՄ-ի այդ գործադիր մարմինը հրավեր է ստացել մասնակցել ստորագրմանը: Գերմանիան, որպես նախագծի վեցերորդ մասնակից, կմասնակցի արարողությանը, սակայն որպես դիտորդի, քանի որ նրա տարածքով չի իրականացվի գազի տարանցում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---