Արտարժույթի գործարքների շաբաթական ամփոփում

PanARMENIAN.Net - Հունիսի 29-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 55.059.176 ԱՄՆ դոլար` 359.37 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 59.582.866 ԱՄՆ դոլար` 360.88 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:



Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 5.400.000 ԱՄՆ դոլարի առք - վաճառք` 361.31 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:



«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 9.000.000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 361.61 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:



Հունիսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 10.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 21.9 մլն ԱՄՆ դոլար, հաղորդում է ՀՀ Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---