Մինչեւ տարեվերջ պահեստավորվող բնական գազի ծավալը կկազմի 130 մլն խմ

PanARMENIAN.Net - Մինչեւ տարեվերջ պահեստավորվող բնական գազի ծավալը կկազմի 130 մլն խմ, հաղորդում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ մամլո ծառայությունը: Հուլիսի 1-ի դրությամբ Աբովյանի ստորգետնյա պահեստ-կայանում փաստացի պահեստավորված բնական գազի ծավալը կազմում է 114.7 մլն խոր.մ:



Ներկայումս իրականացվում է երկու նոր ստորգետնյա հորերի շինարարություն: Հորատման աշխատանքներն այդ հորերում ավարտվել են, եւ նրանք գտնվում են լվացման փուլում: Ավարտվել են բոլոր նախապատրաստական աշխատանքները երկու հորերում: Երկրորդ աղաջրագծի կառուցման եւ լվացման պոմպակայանի վերակառուցման եւ ընդլայնման աշխատանքների ավարտը հնարավորություն կընձեռի զուգահեռ իրականացնել աշխատանքներ բոլոր 4 նոր հորերում, որոնցից մեկը ժամանակավոր շահագործման կհանձնվի ձմռան շրջանում:



ԳՍՊԿ-ի վերակառուցման եւ արդիականացման ծրագրի շրջանակում ընթացիկ տարում նախատեսվում է ներդնել 1.07 մլրդ դրամ, որից առաջին կիսամյակում իրացվել է շուրջ 275 մլն դրամը եւ եւս շուրջ 50 մլն դրամ կուղղվի նոր հորերի համար նախատեսված սարքավորումների ձեռք բերմանը հուլիս ամսին:



Բացի այդ, ընթացիկ տարում նախատեսվում է ներդնել 380 մլն դրամ՝ պլանային վերակառուցման ու վերականգնման աշխատանքներ իրականացնելու համար, որից հուլիսի 1-ի դրությամբ իրացվել է 209,5 մլն դրամը: Նախորդ տարվա համեմատ այսօր հորերում պահեստավորված գազի ծավալը ավելացել է 1,6 անգամ: 2004թ.-ին Աբովյանի ԳՍՊԿ-ի հնարավորությունները չեն գերազանցել 76 մլն խոր.մ: Ակնկալվում է, որ մինչեւ տարեվերջ պահեստավորվող բնական գազի ծավալը կկազմի շուրջ 130 մլն խոր.մ, ինչը 5 մլն խոր.մ-ով ավելի է, քան 2008թ. ցուցանիշը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---