2009թ. հուլիսին բեռնափոխադրումները ՀԿԵ-ով իրագործվել են 90,4%-ով

PanARMENIAN.Net - Համաձայն «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ Ֆիրմային տրանսպորտային սպասարկման ճանապարհային կենտրոնի կողմից տրամադրված օպերատիվ տվյալների` 2009թ. հուլիս ամսվա ընթացքում Հարավկովկասյան երկաթգծով պլանավորած 277 600 տոննայից փոխադրվել է 251 085 տոննա բեռ:



Ընդհանուր առմամբ, հուլիս ամսվա բեռնաշրջանառությունը կազմել է 58 778 276 տոննա: Այսպիսով, 2009 թ. հուլիսին բեռնափոխադրումները իրագործվել են 90,4% - ով:



Հուլիս ամսվա ընթացքում արտահանման հաղորդակցությունում փաստացիորեն փոխադրվել է 24 614 տոննա բեռ, ինչը կազմում է պլանավորած բյուջեի 38,7%: Հիմնական փոխադրվող բեռներն են` ցեմենտ, շինանյութ, մետաղի ջարդոն, արդյունաբերական հումք եւ մետ. կոնցենտրատ:



Ներկրման հաղորդակցությունում փաստացիորեն փոխադրվել է 98 045 տոննա բեռ, ինչը կազմում է պլանավորած բյուջեի 96,1%: Հիմնական փոխադրվող բեռներն են` շաքարավազ, ցորեն, նավթալից բեռներ, հանքային պարարտանյութ եւ մետաղներ:



Ներքին հաղորդակցությունում փաստացիորեն փոխադրվել է 113 607 տոննա բեռ, ինչը կազմում է պլանավորած բյուջեի 101,4%: Հիմնական փոխադրվող բեռներն են` արդյունաբերական հումք, ցեմենտ եւ գունավոր մետաղի հանքաքար, հաղրոդում է ՀԿԵ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---