2009 թվականի նոյեմբերին Երեւանում տեղի կունենա սփյուռքահայ ներդրողների գործարար համաժողովը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 8-ին ՀՀ սփյուռքի նախարարՀրանուշ Հակոբյաննընդունեց հայ-սիրիական գործարար խորհրդիպատվիրակությանը` խորհրդի սիրիական կողմիհամանախագահ, Հալեպի առեւտրական պալատի խորհրդի անդամ Լեւոն Զաքի Ետալյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին խորհրդի փոխնախագահ Շահե Յաղուբյանը եւ խորհրդի անդամ Սուրեն Վարդանյանը, ասվում է սփյուռքի նախարարության մամլո հաղորդագրության մեջ:



ՀՀ սփյուռքի նախարարը նշեց, որ սիրիահայ համայնքը ամենակազմակերպվածներից է: Նրա գնահատմամբ, հայ-սիրիական հարաբերությունների զարգացման նոր ուղի արձանագրեց Սիրիայի նախագահ Բաշար Ասադի 2009թ. հունիսի այցը Հայաստան: Տիկին Հակոբյանը հիշեցրեց նշված այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սագսյանի կատարած այն նկատառումը, որ հայ-սիրիական հարաբերություններն ունեն զարգացման մեծ հնարավորություններ` հատկապես գործարարության ոլորտում, ինչպես նաեւ կարեւորեց սիրիական եւ հայկական ապրանքների ցուցահանդեսների փոխանակման ծրագրի շարունակականության ապահովումը:



ՀՀ սփյուռքի նախարարը սիրիահայ գործարարներին հորդորեց էլ ավելի աշխուժացնել գործունեությունը Հայաստանում, ինչին կնպաստի նախարարության եւ ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի միջեւ ստորագրված հուշագրի շրջանակներում Սփյուռքի համայնքներում կատարվելիք աշխատանքը: Նախատեսվում է, որ 2009թ. նոյեմբերի վերջին Երեւանում կանցկացվի Հայաստանում ներդրումներ կատարող սփյուռքահայ գործարարների հավաք:



Տիկին Հակոբյաննանդրադարձավնաեւ համայնքներում ՀՀ սփյուռքի նախարարությանգործընկերների դաշտիեւ համայնքներիկարիքների հստակեցման խնդիրներին, որոնց լուծումը կնպաստի նախարարության կողմից համայնքներին տրամադրվող աջակցության արդյունավետության բարձրացմանը:



Ներկայացնելով հայ-սիրիական գործարար խորհրդինպատակները, Լ.Զ. Ետալյանը տեղեկացրեց, որ դրանք վերաբերում են երկու երկրների միջեւ գործարար հարաբերությունների զարգացմանը, ապրանքների արտահանման եւ ներմուծման ծավալների մեծացմանը: Նա գոհունակություն հայտնեց այն կապակցությամբ, որ Հայաստանում մեծանում է հետաքրքրությունը Սփյուռքի գործարար ներուժի նկատմամբ:



Հանդիպման ընթացքումնախարարՀ.Հակոբյանը եւ սիրիահայ գործարարներն անդրադարձան նաեւ Հայաստանի գործարար միջավայրի կատարելագործման խնդիրներին: ՀՀ սփյուռքի նախարարը ներկայացրեց Հայաստանում սփյուռքահայերի կացության եւ գործարարության վարման օրենսդրական խնդիրներին նվիրված ձեռնարկի նախագիծը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---