Հայաստանը Գերմանիայից 100 մլն եվրո կստանա 2010 թվականին

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հունվարի 21-ի իր նիստում հավանություն է տվել «Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջեւ 2009/2010 թթ. ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:



Ինչպես հաղորդել է ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, այդ համաձայնագրով նախատեսվում է շուրջ 100 մլն եվրո տրամադրել Հայաստանին:



Նշված միջոցներից, ըստ նրա, 20 մլն եվրոն կհատկացվի հիփոթեկային վարկավորման ծրագրին, 22 մլն եվրոն` Որոտանի ՀԷԿ-ի կասկադի բաղադրիչներից մեկի ծրագրի շարունակմանը, 18 մլն եվրո` վերականգնվող էներգետիկայի ոլորտի ծրագրերի ֆինանսավորմանը, 40 մլն եվրո` համայնքների ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաեւ միջոցներ կուղղվեն բնապահպանական ոլորտի ծրագրերի իրականացմանը:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---