ՎԶԵԲ-ը եւ «Ֆինքա» ՈՒՎԿ-ը ստորագրել են կրեդիտային պայմանագիր 4 մլն ԱՄՆ դոլարի չափով

ՎԶԵԲ-ը եւ «Ֆինքա» ՈՒՎԿ-ը ստորագրել են կրեդիտային պայմանագիր 4 մլն ԱՄՆ դոլարի չափով PanARMENIAN.Net - Մարտի 18-ին Երեւանում տեղի է ունեցել 4 մլն դոլարի չափով սինթետիկ վարկային պայմանագրի պաշտոնական ստորագրման արարողությունը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) եւ «Ֆինքա ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՓԲԸ-ի միջեւ: Պայմանագիրը ստորագրել են ՎԶԵԲ նախագահ Թոմաս Միրոուն եւ «Ֆինքա» ընկերության գործադիր տնօրեն Երվանդ Բարսեղյանը:



«Վարկային միջոցներն ուղորդվելու են Հայաստանի փոքր եւ միջին բիզնեսի ֆինանասավորմանը, ինչը թույլ կտա նվազեցնել արտարժույթի ռիսկերը»,- նշել է Թոմաս Միրոուն: Ինչպես հայտնել է ՎԶԵԲ նախագահը, Հայաստանում ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմում է մոտ 500 մլն դոլար: «2009-ին արձանագրվել է ֆինասնավորման ռեկորդային ծավալ շուրջ 150 մլն դոլարի չափով, եւ մենք մտադիր ենք մեծացնել այդ ծավալներն այս տարի»,- ասել է նա:



Իր հերթին, «Ֆինքայի» գործադիր տնօրեն Երվանդ Բարսեղյանն ավելացրեց, որ բարձր է գնահատում ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը, որը ճգնաժամի պայմաններում պատրաստ է իր վրա վերցնել վալյուտային ռիսկերը Հայաստանի ֆինասական կազմակերպություններին ազգային արժույթով վարկեր տրամադրելիս: Բարսեղյանն ավելացրեց, որ վարկային միջոցները թույլ կտան ընկերությանը երկարացնել վարկերի ժամկետները, որոնք տրամադրվում են տեղական արժույթով, ընդլայնել դրամային վարկերի պորտֆելը:



Հարավային Կովկաս կատարած եռօրյա այցի ընթացքում Միրոուն մարտի 18-ին ժամանել է Հայաստան, որտեղ հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի, ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի եւ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի հետ:



Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) միջազգային ֆինանսական հաստատություն է, որը նախագծեր է ֆինանսավորում 29 երկրներում` Կենտրոնական Եվրոպայից մինչեւ Միջին Ասիա: Միջոցներ ներդնելով մասնավոր ձեռնարկություններում, որոնց պահանջները չեն կարող լիովին բավարարվել շուկայի կողմից, բանկը նպաստում է ձեռնարկատիրական հատվածի զարգացմանը եւ անցմանը շուկայական տնտեսությանը: ՎԶԵԲ-ի սեփականատերերն են 61 երկիր եւ 2 միջազգային կազմակերպություն: ՎԶԵԲ-ը օգտագործում է իր սերտ կապերը տարածաշրջանների երկրների կառավարությունների, իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ` նպատակ ունենալով բարենպաստ պայմաններ ստեղծել ձեռնակատիրական գործունեության համար:



Բանկը նաեւ խոշորագույն ներդրողներից է Հայաստանում: Բանկի ներդրումները Հայաստանում 2009թ. կազմել են շուրջ 150 մլն դոլար 2008թ. 75 մլն դոլարի դիամց: Մինչ օրս ՎԶԵԲ-ը 335 մլն եվրո է ներդրել Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում շուրջ 70 ծրագրերի իրականացման համար:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---