Հայաստանի գյուղատնտեսության մեջ ներդրումների տարեկան ծավալը կազմում է 12-15 մլրդ դրամ

PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ գյուղատնտեսությունը կազմում է Հայաստանի ՀՆԱ-ի 21 տոկոսը, ընդ որում նախկինում այն կազմել է 30 տոկոս: Այդ մասին Երևանում բացված խորհրդաժողովում, որը նվիրված էր գյուղական կոոպերացիայի զարգացման խնդիրներին, հաղորդել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սամվել Ավետիսյանը:

Ըստ նրա, եթե 2006թ. գյուղատնտեսության մեջ ներդրվել է 5 մլրդ դրամ, ապա այժմ ներդրումների ծացալն աճել է մինչև 12-15 մլրդ դրամ, ընդ որում այդ միջոցները բավարար են միայն կոսմետիկ աշխատանքների համար: “Այն միջոցները, որոնք ներդրվում են Հայաստանի գյուղատնտեսության մեջ, չափազանց քիչ են արդյունավետ արդյունենքր ակնկալելու համար”,-հավել է փոխնախարարը:

Գյուղական կոոպերացիայի զարգացման խնդիրներին նվիրված խորհրդաժողովը կազմակերպել էին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, Հանրային խորհուրդը և Ագրարային համալսարանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---