Հայաստանի ՏՄՊՊՀ կարճել է «Ավշարի գինու գործարան» ընկերության դեմ «ՄԱՊ» ընկերության դիմումի հիման վրա հարուցված վարույթը27 մայիսի 2010 - 19:37 AMT PanARMENIAN.Net - ՏՄՊՊ hանձնաժողովը կարճել է «ՄԱՊ» ընկերության դիմումի հիման վրա հարուցված վարույթը: «ՄԱՊ»-ը դիմել էր հանձնաժողովին, հայտնելով, որ սահմանված կարգով ՀՀ մտավոր սեփականության գործակալությունում որպես ապրանքային նշան գրանցել է կոնյակի ապակյա շիշ և 2006 թվականից դրանցով արտադրում և իրացնում է «ՄԱԿԱՐ» տեսակի կոնյակը: Դիմումում նշվել էր նաև, որ «Ավշարի գինու գործարան» ընկերությունն, առանց իրենց ընկերության թույլտվությունն ստանալու, վերը նշված շշերի օգտագործմամբ արտադրում, իրացնում և արտահանում է կոնյակ, խախտելով իրենց` որպես ապրանքային նշանի սեփականատիրոջ բացառիկ իրավունքը: Հարուցված վարույթի ընթացքում, հանձնաժողովի նախաձեռնությամբ, «ՄԱՊ»-ի և «Ավշարի գինու գործարանի» ներկայացուցիչների մասնակցությամբ կայացել են հանդիպումներ, քննարկումներ, որոնց արդյունքում միևնույն (կոնյակի) շուկայում գործող ընկերությունները որոշել են շուկայում գործունեությունը շարունակել համագործակցության ճանապարհով: Արդյունքում` մայիսի 26-ին Հանձնաժողով ուղղված գրությամբ «ՄԱՊ»-ը հրաժարվել է իր սկզբնական դիմումից և խնդրել կարճել վարույթը:
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |