Բելգիայի կառավարությունը հաստատել է Հայաստանում ցիկլոտրոնի կառուցման սուբսիդավորման չափը 9 հունիսի 2010 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Բելգիայի կառավարությունը դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հաստատել է Հայաստանում ցիկլոտրոնի կառուցման սուբսիդավորման չափը, հունիսի 9-ին Երևանում լրագրողներին հայտնել է Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը: Նրա խոսքերով, ռադիոիզոտոպների արտադրության գերազանցության կենտրոնի ստեղծման ծրագիրը կազմում է 7-8 մլն եվրո, որից 5 մլն եվրոն ցիկլոտրոնի արժողությունն է, իսկ 2-3 մլն ուղորդվելու է Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի տարածքում շինարարական աշխատանքներին և մասնագետների վերապատրաստմանը: Ինչպես ասել է ՀԱՄՀ տնօրենը, վարկային միջոցները տրամադրել է բելգիական բանկը, իսկ Բելգիայի կառավարությունը սպասարկելու է այն, ավելացնելով, որ վարկը Հայաստանին տրամադրվում է 13 տարով 3 տարի արտոնյալ ժամկետով: Փափազյանն ասաց նաև, որ նախնական հաշվարկներով ցիկլոտրոնը գործարկվելու է 2012-ին, ինչը թույլ կտա Հայաստանին տարածաշրջանում առաջատար դառնալ ռադիոիզոտոպների արտադրության և արտահանման ոլորտում: «Նման ցիկլոտրոններ կան նաև Մոսկվայում, Թեհրանում, Ստամբուլում, սակայն այդ իզոտոպները կարճ կյանք ունեն»,- նշել է նա: Միաժամանակ, նրա խոսքերով, գործելու է ապահովագրության զարգացման ծրագիր առողջապահության ոլորտում, «որպեսզի ամենաթանկ ծառայությունները մատչելի լինեն մեր բնակչությանը»: McKinsey միջազգային ընկերության աջակցությամբ մշակվում է բիզնես պլան, որի հիման վրա ներդրողներին ներկայացվելու են այդ իզոտոպների պոտենցիալ սպառողները, այդ թվում` ախտորոշիչ կլինիկաները: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |