ՀՀ Տրանսպորտի նախարարությունն ու ՀԲ ներկայացուցիչը 50 մլն դոլար արժողությամբ արձանագրություն ստորագրեցին

ՀՀ Տրանսպորտի նախարարությունն ու ՀԲ ներկայացուցիչը 50 մլն դոլար արժողությամբ արձանագրություն ստորագրեցին

PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանն ու Համաշխարհային բանկի Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի դեկավար Օլիվեր լե Բերը հունիսի 9-ին ստորագրել են բանակցությունների արձանագրություն` 50 մլն ԱՄՆ դոլար արժեքով «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման» ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի վերաբերյալ, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:

Ծրագրի նպատակն է վերականգնել կենսական նշանակության ավտոճանապարհների 190 կմ ընդհանուր երկարությամբ հատվածներ և ճանապարհաշինության ոլորտում ստեղծել լրացուցիչ աշխատատեղեր: Ընդ որում, նշված ճանապարհահատվածներից 50 կմ-ը նախատեսվում է վերանորոգել այս տարի, այդ թվում` Մ2 միջպետական ճանապարհի խաչմերուկից մինչև Հալիձոր գյուղ տանող ճանապարհը: Ծրագիրը հուլիսի 15–ին կներկայացվի Համաշխարհային բանկի տնօրենների խորհրդի հաստատամը, որից հետո կստորագրվի վարկային համաձայնագիր: «Համաշխարհային բանկի վարկի գումարը կկազմի 40 մլն ԱՄՆ դոլար, ևս 10 մլն ԱՄՆ դոլարը որպես համաֆինանսավորում կտրամադրի ՀՀ կառավարությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---