Բելառուսն արդեն պատրաստ է հայ-բելառուսական անվանումով հայկական կոնյակ արտադրել 8 սեպտեմբերի 2010 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Բելառուսը Հայաստանից կոնյակի սպիրտ կգնի, հայտարարել է Բելառուսի Վիտեբսկի շրջկոմի նախագահ Օլեգ Մացկևիչը Վիտեբսկի մարզի պատվիրակության Հայաստան այցելության շրջանակներում: «Արդեն պատրաստ են սարքավորումները և արտադրական հոսքագծերը արտադրության կազմակերպման համար, սակայն, մենք դեռևս չենք ընտրել այն ընկերությունը, որից սպիրտ ենք գնելու»,-ասել է նա սեպտեմբերի 8-ին Երևանում: Ըստ Մացկևիչի, նոր կոնյակի անվանումը դեռ չի ընտրվել, սակայն հավանաբար, այն կլինի հայ-բելառուսական: Բացի այդ, կողմերը պայմանավորվել են, որ ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան և Բելառուսի Վիտեբսկի շրջանի Գլուբոկոե քաղաքները կդառնան քույր-քաղաքներ: Տավուշի մարզի մարզպետ Արմեն Ղուլարյանն առաջարկել է նման հարաբերություններ հաստատել նաև Իջևանի ու Վիտեբսկի միջև: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |