Flydubai-ի 25-րդ ուղղությունը` Երևան

Flydubai-ի 25-րդ ուղղությունը` Երևան

PanARMENIAN.Net - Դուբայի առաջին բյուջետային (ցածր գներ ապահովող) ավիաընկերությունը` flydubai, հայտարարում է դեպի Երևան թռիչքի մեկնարկման մասին« ինչը կհասցնի ավիաընկերության կողմից սպասարկվող ուղղությունների թիվը 25-ի:

Երևանը կդառնա flydubai 25-րդ ուղղությունը« երբ ավիաընկերությունը մեկնարկի իր շաբաթական 3 անգամյա թռիչքները դեպի Երևան` սկսած 2010թ նոյեմբերի 21-ից: Նոր թռիչքն իր հետ առաջարկում է ևս մեկ հետաքրքիր և բազմակողմ ուղղություն flydubai հաճախորդների համար« ինչպես նաև մատչելի և որակյալ ճանապարհ դեպի Դուբայ Հայաստանի բնակիչների համար:

flydubai նախագահ Ղաիթ Ալ Ղաիթն այդ առիթով ասել է. «Մեր նոր ուղղությունը դեպի Երևան անչափ կարևոր շուկա է flydubai համար: Ծառայությունները դեպի Հայաստանի մայրաքաղաք Երևան բոլորովին նոր շուկա է մեզ համար« սակայն միաժամանակ շատ կարևոր: Երևան քաղաքը ունի հինավուրց պատմություն« այն բնակեցված է եղել դեռևս մ.թ.ա. 8-րդ դարում« ինչը նշանակում է« որ այնտեղ հազարամյակների պատմություն կա հայտնագործելու և ուսումնասիրելու« մինչդեռ ժամանակակից քաղաքը ևս առաջարկում է շատ-շատ բաներ», հաղորդում է flydubai ավիաընկերության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---