Կապանում բացվեց «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի PostBank մասնաճյուղը![]() 15 հոկտեմբերի 2010 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 15-ին Հայաստանի Այունիքի մարզի Կապան քաղաքում երկրի նախագահ Սերժ Սարգսյանը, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը և Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ներկա գտնվեցին «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի PostBank մասնաճյուղի բացմանը «Հայփոստի» վերանորոգված բաժանմունքում: Լրագրողների հետ զրույցում բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը հայտնել է, որ քանի որ Կոնվերսբանկը Հայաստանի հարավային մարզերում մասնաճյուղ չուներ, այժմ Կապանում բացվեց PostBank-ը, որը փոստային ու բանկային ծառայություններ կմատուցի ֆիզիկական անձանց: Նրա խոսքով, մարզում գործարկվել է նաև աջակցության գրասենյակ, որն ապահովելու է երկրի հարավային հատվածում գործող PostBank-երի գործունեությունը: «Այս մասնաճյուղի բացման շնորհիվ Կապանի բնակիչների համար 11 աշխատատեղ ստեղծվեց Կոնվերսբանկում և 5 աշխատատեղ` «Հայփոստում»,- ավելացրել է Դավթյանը: «Հայփոստի» գործադիր տնօրեն Արման Խաչատրյանն իր հերթին նկատել է, որ նման մասնաճյուղերի բացումը թույլ կտա Հայաստանի մարզերում և մարզկենտրոններում հասանելի դարձնել փոստային ու բանկային ծառայությունները: «Ինչպես դուք գիտեք, մեր բիզնես գործառույթները կենտրոնացած են Երևանում, սակայն այժմ մենք փորձում ենք մեր ծառայությունները հասանելի դարձնել Հայաստանի մարզերի բնակիչների համար»,- ավելացրել է նա: ![]() ![]() Նա նշել է, որ կատարվել են զգալի ներդրումներ ենթակառուցվածքների մեջ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 95.2 մլն եվրո
Նա նաև ասել է, որ Թուրքիայի երկրաշարժը ստիպում է կառուցապատողներին սեյսմակայունություն նոր ստանդարտներով առաջնորդվել «Թամարա» ՍՊԸ-ի արտադրական առանձին գործառույթը կասեցվել է մինչև արտադրողը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |