Կառավարությունն ու մասնավոր հատվածը խթանում են հիդրոէներգետիկայի զարգացումը Հայաստանում

PanARMENIAN.Net - Հունվարի 25-ին Երևանում ամփոփել են էներգետիկայի ոլորտի երիտասարդ մասնագետների վերապատրաստման ծրագիրը: Ծրագիրն իրականացնում է նորվեգական Norsk Energi-ին «Հիդրոէներգետիկա» ընկերության հետ համատեղ: Իր ակտիվ աջակցությունն այդ նախագծին ցուցաբերում են «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն, որը փոքր ՀԷԿ-երի ֆինանսավորման առաջատարն է, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, ՀՀ բնապահպանության նախարարությունը, «Աջակցություն վերարտադրվող էներգետիկային» հայ-գերմանական հիմնադրամի ծրագիրը, որ ֆինանսավորում է գերմանական KfW բանկը, ինչպես նաև Երևանի պետական ճարտարապետության ու շինարարության համալսարանը:

Ինչպես ասել է Norsk Energi ընկերության նախագծի ղեկավար Իյուն Ջու Յին, ծրագիրը ֆինանսավորվում է Նորվեգիայի ԱԳՆ կողմից և ուղղված է փոքր ՀԷԿ-երի տեխնիկական հնարավորությունների զարգացմանը: Ծրագրի արդյունավետությունն նրանում է, որ բացահայտվում է ներդրումային ներուժը, քանի որ երիտասարդ մասնագետները, ծանոթանալով ոլորտի առանձնահատկություններին, բիզնես-ծրագիր են կազմել 6 ՀԷԿ-երի համար: «Հայաստանը շահագրգռված է զարգացնել մաքուր էներգետիկայի ոլորտը և կարևորում է բնապահպանական խնդիրները»,-նշել է նա:

Իր հերթին հայ-գերմանական հիմնադրամի տնօրեն Գևորգ Թումանյանը նշել է, որչ հիդրոէներգետիկայի զարգացումը կառավարության գերակայություններից մեկն է գիտելիքահեն տնտեսության ձևավորման շրջանակներում: «Հիդրոէներգետիկան մեծ հեռանկարներ ունի, իսկ դա իր հերթին պրոֆեսիոնալների առկայություն է ենթադրում»,-ընդգծել է նա: Այդ առնչությամբ նա հավելել է, որ հիմնադրամը պատրաստ է շարունակել «Հայաստանում վերականգնվող էներգետիկայի աջակցության ծրագիրը»: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն, որը ծրագրի ակտիվ մասնակիցներից է, պատրաստակամություն է հայտնել կազմակերպել լավագույն ուսանողների գործնական պարապմունքները` հետագայում աշխատանք առաջարկելով նրանց:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---