Հայաստանի ջրային ոլորտում ներդրումները 2010-ին կազմել են 25 մլրդ դրամ

PanARMENIAN.Net - Հայաստանի ջրային տնտեսության ոլորտում նկատվել են ներդրումների ծավալների մեծացման տեմպեր, որոնք 2010-ին կազմել են 25 մլրդ դրամ, որի արդյունքում վերականգնվել է հազար կմ երկարությամբ խողովակաշար: Այդ մասին Երևանում հունվարի 25-ին մամլո ասուլիսում ասել է ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Անդրանիկ Անդրեասյանը: «Զարգացման այն տեմպերը, որոնք ապահովել են ջրառ իրականացնող ընկերությունները, հուսով եմ, շարունակվելու են 2011-ին»,- ասել է նա:

Ինչ վերաբերվում է ոռոգման ջրի սակագների բարձրացմանը, ապա, նրա խոսքերով, 2010-ին սակագինը կազմել է 1 խմ համար 11 դրամ, և առաջիկայում թանկացում չի լինի: Երևանում սակագինը հաստատվում է օպերատորի կողմից պայմանագրի հիման վրա, մասնավորապես, «Երևան Ջուրը» Երևանում հաստատել է 1 խմ համար 181 դրամ սակագին, «Հայջրմուղկոյուղին»` 80 դրամ, իսկ «Շիրակ-ջրմուղկոյուղին» և «Լոռի-ջրմուղկոյուղին»` 172-174 դրամ: Միաժամանակ, Անդրեասյանի խոսքերով, 2010-ին մեկ ժամով ավելացել է Երևանում ջրամատակարարման միջին ցուցանիշը` մինչև 21 ժամ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---