Մարտի 31-ին Օշականում կայացավ ՀՀ կառավարության արտագնա նիստը, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը

PanARMENIAN.Net - Մարտի 31-ին Արագածոտնի մարզում` Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց դպրատանը, կայացավ Հայաստանի կառավարության արտագնա նիստը, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նիստը սկսվել է Արագածոտնի մարզպետի 2010թ. գործունեության և մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի հաշվետվությամբ, որով հանդես է եկել մարզպետ Սարգիս Սահակյանը։ Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, մարզպետն ըստ բնագավառների ներկայացրել է նաև մարզի համար առանձնահատուկ որոշ հիմնախնդիրներ և գերակայություններ, պատասխանել վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցերին։

ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել մարզպետի հաշվետվությունը։ Ի գիտություն է ընդունվել նաև Արագածոտնի մարզից իշխանության կենտրոնական մարմիններ ուղղված քաղաքացիների դիմումների, բողոքների և առաջարկությունների վերլուծության արդյունքների մասին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի հաղորդումը։

 Ուշագրավ
ՏՄՊՊՀ-ի առաջարկով ծաղկի մեծածախ և մանրածախ կետերում փակցվել են նաև գնապիտակներ
Չվերթերը կիրականացվեն հոկտեմբերի 3-ից
Հաղթողը վճարելու է նաև հողամասի կադաստրային արժեքը՝ 40․6 մլն դրամից ավելի
Դրանով կառավարությունը ցանկանում է խրախուսել այն ընկերություններին, որոնք կարողացել են պահպանել աշխատատեղերը