Հայաստանը մտադիր է կրկնապատկել հանքարդյունաբերության արտադրության ծավալները27 ապրիլի 2011 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության կարևորագույն ոլորտներից է, որտեղ աշխատում են երկրի խոշոր հարկ վճարողները, ապրիլի 27-ին Երևանում լրագրողներին ասել է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: «Գիտեք, որ սկսել ենք հարկային և մաքսային ոլորտի բարեփոխումներ, ընդամենը մի քանի օր առաջ անվտանգության խորհրդում հաստատեցինք հարկային, մաքսային բարեփոխումների եռամյա ծրագիրը, որի նպատակն է թեթևացնել հարկ վճարողների հոգսերը, պարզեցնել ողջ համակարգը: Ընդամենը օրեր առաջ կառավարությունը հանդես եկավ նոր նախաձեռնությամբ, որը մասնագետներն արդեն հասցրել են որակել որպես հարկային համաներում: Իրականության մեջ դա հարկային համաներում չէ: Ճիշտ մոտեցում է, որի արդյունքում ընկերությունների համար ստեղծվել են բացառիկ հնարավորություններ՝ աշխատելով պետեկամուտների կոմիտեի հետ, մշակել նախորդ տարիներին չվճարված հարկերի մարման ժամանակացույց և ազատվել տույժերից ու տուգանքներից: Սա ձեռնատու է ինչպես տնտեսվարողներին, այնպես էլ՝ պետությանը: Կարծում եմ, որ ձեզնից շատերն արդեն սկսել են հարկային մարմինների հետ աշխատել էլեկտրոնային տարբերակով, և այս հնարավորությունն, իհարկե, նոր էջ է բացում մեր հարաբերություններում: Նման նախաձեռնությունների պակաս չենք ունենալու»,-գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է նախագահ Սարգսյանը: Ինչպես նշել է Սերժ Սարգսանը, աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են ոլորտի զարգացման խնդիրներ, մասնավորապես, առաջիկա 3-3.5 տարիներին կրկնապատկվելու է արտադրության ծավալը: «Դա նշանակում է, որ կրկնապատկվելու են հարկային վճարումները, եթե ոչ կրկնակի չափով, ապա 0.7-0.8 անգամ ավելանալու են աշխատատեղերը»,- հավելել է պետության ղեկավարը: Հայաստանում հանքարդյունաբերությունն արտահանման ուղղվածություն ունի, որի արտադրանքը հիմնականում արտահանվում է Եվրոպայի երկրներ: 2010-ին համաշխարհային շուկաներում գների աճը թույլ է տվել ապահովել հանքարդյունաբերության աճ 24.3 տոկոսով, մետաղագործության ոլորտի աճ` 6.4 տոկոսով: Ուշագրավ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ Օվերչուկի՝ ՀՀ ու ՌԴ միջև խնդիրները լրատվամիջոցներն են ուռճացնում «Պետք է կարողանալ տարբերել իրականությունը լրատվամիջոցների ներկայացրածից»,–ասել է նա Քաղաքական խորհրդակցություններ` ՀՀ և Տաջիկստանի ԱԳՆ-ների միջև Հայկական կողմը անդրադարձ է կատարել նաև ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին Օվերչուկն էլեկտրագնացքով Վանաձորից ուղևորվել է Ախթալա կայարան Նա այցելել է Հայաստանի երկաթուղու ջրհեղեղից տուժած հատվածներ Օվերչուկ․ Ապաշրջափակումը հնարավոր է եռակողմ հայտարարության շրջանակում՝ ՀՀ իրավազորության սկզբունքով Նա նշել է, որ Ռուսաստանը միշտ պատրաստ է միանալ այս գործընթացին և օգնել |