Հայաստանում քննարկում են լեռնամետալուրգիական արդյունաբերության ոլորտի խնդիրներն ու հեռանկարները27 ապրիլի 2011 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է աշխատանքային խորհրդակցությանը ՀՀ լեռնամետալուրգիական արդյունաբերության ոլորտում գործող հիմնական ընկերությունների տնօրենների և սեփականատերերի հետ: Խորհրդակցությանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ ԿԱ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը: Ներկա էին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, «Դինո Գոլդ Մայնինգ քամփընի» ՓԲԸ-ի արտադրության գծով տնօրեն Ռոն Մոբլին, «Արմենիան Քափր Փրոգրամ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Գագիկ Արզումանյանը և ոլորտի այլ ներկայացուցիչներ: Խորհրդակցության ընթացքում նշվեց, որ Հայաստանում այսօր հայտնաբերվել են օգտակար հանածոների ավելի քան 480 հանքավայրեր: Հանքարդյունաբերությունը, որը հանդիսանում է Հայաստանի տնտեսության աճի ամենազգալի գրավականներից մեկը, ակնհայտորեն պահպանում է և շարունակելու է պահպանել տնտեսության առաջատարի իր դիրքերը: 2010թ. արդյունքներով հանքագործության մասնաբաժինը ընդհանուր արդյունաբերության կառուցվածքում կազմել է 17,7 տոկոս, որի 96, 5-ը կազմում է մետաղական հանքաքարերի արդյունահանումը: Հանքագործության ու մետաղագործական արտադրության ոլորտներում 2010թ. տվյալներով զբաղված է 10 600 մարդ, որտեղ ստեղծվում է բարձր ավելացված արժեք, ապահովվում է աշխատակիցների բարձր աշխատավարձ՝ միջինը 130 000 դրամ: Ուշագրավ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ Օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ շինարարությունը դադարեցվել է Համապատասխան արձանագրություն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ |