Արցախի Հանրապետության նախագահի մոտ քննարկվել է առատ տեղումների հետևանքների վերացման հարցը

Արցախի Հանրապետության նախագահի մոտ քննարկվել է առատ տեղումների հետևանքների վերացման հարցը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 25-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել հանրապետության գյուղատնտեսությունում իրականացվող աշխատանքների վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, հատուկ ուշադրության կենտրոնում էր առատ տեղումների հետևանքների վերացման հարցը:

Այս կապակցությամբ զեկույցներով հանդես են եկել գյուղատնտեսության նախարարը, փրկարար ծառայության պետը, շրջվարչակազմերի ղեկավարները:

Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---