Սոցիալական ոլորտում ներդրվում է միասնական տեղեկատվական համակարգ

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունն իր նիստում վերաբաշխում է կատարել Հայաստանի 2011թ. պետբյուջեում, փոփոխություններ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում կենսաթոշակառուների հաշվառման միասնական տեղեկատվական համակարգ ներդնելու նպատակով ծառայությանը 2011թ. առաջին կիսամյակում հատկացրել 84,5 մլն դրամ։ Ակնկալվում է, որ տեղեկատվական համակարգի ներդրմամբ նվազագույնի կհասցվի կոռուպցիոն ռիսկերի, միտումնավոր և պատահական սխալների հնարավորությունը, կբարելավվի պետբյուջեի միջոցների հաշվին ծախսերի հասցեականությունն ու ֆինանսական միջոցների կառավարելիությունը և այլն։

Կառավարության ընդունած մի շարք որոշումներով հստակեցվել է սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերի հասցեականությունը և մեծացվել ոլորտի տեղեկատվական համակարգերում ներառված տեղեկության հավաստիությունը։ Այդ նպատակով հաստատվել է սոցիալական պաշտպանության իրավունքի համար անհրաժեշտ տեղեկատվությունը պետական համապատասխան մարմիններից` բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգից, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրելու կարգը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---