2020 թվականի սկզբից կորոնավիրուսով պայմանավորված դժվարությունները նոր կանոններ սահմանեցին բիզնեսի համար: Շատ դեպքերում ստեղծված դժվարությունները բիզնեսների համար նոր մեկնարկի և նոր հնարավորությունների սկիզբ կարող են դառնալ: Ինչպիսի՞ն էր իրավիճակը Հայաստանի բիզնես ոլորտում համավարակի սկզբում, ընթացքում, և ի՞նչ կարելի է սպասել ապագայում, ինչպես նաև պետական աջակցությամբ ծրագրերի միջոցով ստեղծված նոր հնարավորությունների մասին։ Այս և այլ բիզնես թեմաների մասին պատմում է ԱԿԲԱ Բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը։
Տարեմուտին՝ դեկտեմբերի 31-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց «Հարկային քաղաքականության ճեղքի կրճատմանն ուղղված միջոցառումները հաստատելու մասին» որոշումը։ Այն նախատեսում է հարկման աճ մի շարք ուղղություններով՝ արդեն 2021-ին պետք է ընդունվեն համապատասխան որոշումները։