Վահագն Չախալյան. Սահակաշվիլին հիստերիայի մեջ է, նրա դիմակը պատռվեց25 հունվարի 2013 Ջավախքցի քաղաքական գործիչ, նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը արդեն մեկ օր է, ինչ ազատության մեջ է: Վրաստանի խորհրդարանի ընդունած համաներման ակտով Վահագնը դուրս եկավ բանտից: PanARMENIAN.Net-ին ջավախքցի քաղաքական գործիչը պատմեց, թե ինչով է զբաղվելու ազատ արձակվելուց հետո, շարունակելո՞ւ է արդյոք քաղաքական գործունեությունը և այլն: Մատեուշ Պիսկորսկի. Ալիևի մոտ ճիշտ լինելու մեջ վստահության մակարդակն արդեն վաղուց վերածվել է լկտիության19 սեպտեմբերի 2012 «Ռամիլ Սաֆարովի գործը» առաջացրել է ամբողջ աշխարհի, համենայն դեպս, դրա մտածելու ունակ մասի անհանգստությունը: Գնալով Ադրբեջանի նախագահին քննադատող ավելի շատ ձայներ են լսվում, որոնք մեղադրում են վերջինիս ստի մեջ: Իլհամ Ալիևի վերջին քայլերը ցույց տվեցին, որ նա Արցախը գրավելու այլ ուղի չի տեսնում, բացի ռազմականից: Այս մասին PanARMENIAN.Net-ին պատմել է Աշխարհաքաղաքական վերլուծությունների եվրոպական կենտրոնի տնօրեն Մատեուշ Պիսկորսկին (Լեհաստան) Մասիս Մայիլյան. Ընտրություն՝ ճահճացման եւ փոփոխությունների միջեւ25 հունիսի 2012 Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի կունենան նախագահական ընտրություններ: Արցախի նախագահի պաշտոնին իրենց թեկնածություններն են առաջադրել Բակո Սահակյանը (ԼՂՀ գործող նախագահ, անկուսակցական), Վիտալի Բալասանյանը (Ազգային ժողովի պատգամավոր, անկուսակցական), Վալերի Խաչատրյանը (թոշակառու, անկուսակցական) և Արկադի Սողոմոնյանը (Երևանի ագրարային ակադեմիայի Ստեփանակերտի մասնաճյուղի պրոռեկտոր, անկուսակցական): Արցախում նախընտրական իրավիճակի, թեկնածուների ծրագրերի և ընտրություններից ակնկալիքների մասին պատմել է ԼՂՀ նախագահի նախկին թեկնածու, ԼՂՀ Արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը: Յոհան Էվալդ Ստադլեր. Յոհան Էվալդ Ստադլեր. Թուրքիան երբեք չի դառնա Եվրամիության անդամ27 ապրիլի 2012 Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին PanARMENIAN.Net-ը հետ զրուցել է Ավստրիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Յոհան Էվալդ Ստադլերի հետ, ով Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի (ICES) դիտորդների առաքելության կազմում ժամանում է Հայաստան: Ապրիլի 27-ին պատգամավոր Ստադլերը, ելույթ ունենալով Ավստրիայի խորհրդարանում, կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ անցած տարի պահանջել է վտարել Վիեննայում Թուրքիայի դեսպանին: Վլադիմիր Կազիմիրով. Վլադիմիր Կազիմիրով. Եվրախորհրդարանի առաջարկը ԵԱՀԿ ՄԽ-ում Ֆրանսիայի մանդատը ԵՄ-ով փոխարինելու մասին չի ընդունվի19 ապրիլի 2012 Վերջին ժամանակները ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում որոշակի ակտիվություն է նկատվել: Իրենց վերջին այցի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, որ մտադիր են խորացնել հումանիտար համագործակցությունը: Եվրախորհրդարանն առաջարկել է ԵԱՀԿ ՄԽ-ում Ֆրանսիայի մանդատը փոխարինել ԵՄ-ով: Իսկ Ռուսաստանում ընտրություններից հետո սկսել են կարծիքներ հնչել, որ Վլադիմիր Պուտինի նախագահության շրջանում Ռուսաստանը կխստացնի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում:Ղարաբաղյան գործընթացքում վերջին իրադարձությունները PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է Ռուս դիվանագետների ասոցիացիայի նախագահի տեղակալ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ (1992-1996 թթ.) Վլադիմիր Կազիմիրովը: Նիկոլայ Կոլչուգին. Արևմուտքն Իրանի հարցում նախանձելի համառությամբ, որով արևելքում աչքի է ընկնում մի տնային կենդանի, գնում է ակնհայտ ռազմական ընդհարման 5 ապրիլի 2012 Իրանի միջուկային ծրագրի հետ կապված իրավիճակը, Արևմուտքի պատժամիջոցներն իրանական նավթի առաքումների վերաբերյալ, բանկային փոխանցումների արգելափակումն արդեն մի քանի ամիս շարունակ աշխարհը մշտական լարվածության մեջ են պահում: Հարևանների հետ հարաբերություններում լարվածությունը, ինչպիսիք են Թուրքիան և Ադրբեջանը, ավելի շատ են հեռացնում Իրանի հետ պայմանավորվելու հնարավորությունը: «Իրանական խնդրի» վերաբերյալ իր տեսակետն է հայտնել Մերձավոր Արևելքի և Միջին Արևելքի հարցերով փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Նիկոլայ Կոլչուգինը: Ստեփան Սուխարենկո. Յուրաքանչյուր երկիր ինքը պետք է որոշի՝ մտնի Եվրամիություն, թե Եվրասիական միություն 7 դեկտեմբերի 2011 Հայաստանում վերջին ժամանակների ամենաարդի թեմաներից մեկը հետխորհրդային տարածքում նոր ինտեգրացիոն նախագծին՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու նպատակահարմարության մասին հարցն է, որը 2015-ին նախատեսում են ստեղծել Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը:
PanARMENIAN.Net-ը հարցազրույցների շարք է սկսում ապագա Եվրասիական միության և ԱՊՀ այլ երկրների դեսպանների հետ՝ իմանալու համար նրանց կարծիքը միության հեռանկարների և դրան Հայաստանի միանալու նպատակահարմարության վերաբերյալ: Մեր գործակալությանը երկրորդ հարցազրույցը տվել է Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեփան Սուխարենկոն: Բրայան Ֆոլ. Ամռանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հնարավոր է որոշակի առաջընթաց 2 մայիսի 2011 Օրերս Երևանում էր գտնվում Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի կառավարության հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլը, որը միաժամանակ Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման հարցերով Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչն է: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Բրայան Ֆոլը պատասխանել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների, հայ-բրիտանական հարաբերությունների մասին: Վալերի Կիպորենկո. Բաքվում անկարգություններն ուղեկցվել են նույն կարգախոսներով, ինչ և Սումգայիթում13 հունվարի 2011 21 տարի առաջ Բաքվում սկսվեցին հայերի ջարդերը. ԽՍՀՄ ՊԱԿ քննիչների շարքում Ադրբեջանում իր առաքելությունն էր կատարում նաև Վալերի Կիպորենկոն: ԽՍՀՄ ՊԱԿ քննիչների խմբի շարքում նա յոթ ամիս աշխատել է Սումգայիթում և Բաքվում, 1990-ին եղել է Կիևի զինվորական շրջանի հարցերով ԽՍՀՄ ՊԱԿ հատուկ բաժնի ավագ քննիչ: Գնդապետ Կիպորենկոն կիսվել է այդ տարիների իր հիշողություններով PanARMENIAN.Net և Analitika.at.ua հետ: | ServiceTitan. Հայաստան գալը բարեգործական քայլ չէր, այլ՝ բիզնես որոշում «Գիտուժը»` փողի ու պետության մասին. Ինչպես քաղել գիտության պտուղներն ու չծերանալ` ծառը ջրելով Արտակ Հանեսյան. Ինչպես է Ամերիաբանկը հաջողություններ գրանցում միջազգային շուկաների անկայունության պայմաններում Ջիու-ջիցուն ՀՀ-ում զարգացնելու համար ֆինանսներ են պետք. Վին Դիզելի ու Լավել Քրոուֆորդի մարզիչը՝ Երևանում Ինչպես Աննան իրականացրեց իր «ամերիկյան երազանքը». Չընդունվել Հայաստանում ու հասնել Netflix Մակրոն․ Ֆրանսիայում նշում են Հայոց ցեղասպանության տարելիցը «Չմոռանաք՝ հայերն ու ֆրանսիացիները հավերժ կապված են»,–գրել է նա Էրդողանը հերթական ժխտողական ուղերձն է հղել Ապրիլի 24–ի կապակցությամբ «Օսմանյան կայսրության քաղաքացի հայերը զոհվել են Առաջին աշխարհամարտի ընթացքում ի հայտ եկած ծանր պայմանների հետևանքով»,–ասել է նա Տասմագամբետով․ ՀԱՊԿ-ից դուրս գալը կլինի ՀՀ ինքնիշխան որոշումը, բայց այդ դեպքում ուժերի բալանսը Հրվ. Կովկասում կարող է փոխվել Նա նշել է, թե կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի նկատմամբ |