10  Հայկական բանակ

Ադրբեջանը կրկին խնդիրների է ձգտում, միջնորդները «դիվանագիտություն» են վարում, իսկ հայերի համբերությունը անսպառ չէ

Ադրբեջանը կրկին խնդիրների է ձգտում, միջնորդները «դիվանագիտություն» են վարում, իսկ հայերի համբերությունը անսպառ չէ

PanARMENIAN.Net - Ադրբեջանը, լիովին համոզված լինելով իր անպատժելիության մեջ, արդեն չի էլ փորձում ձևացնել, թե հակված է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը և բացահայտորեն ցուցադրում է իր «անտարբեր» վերաբերմունքը միջազգային միջնորդների կոչերի հանդեպ: Միայն վերջին օրերի ընթացքում ադրբեջանական բանակը մի քանի անգամ խախտել է հրադադարի ռեժիմը Հայաստանի սահմանում և Արցախի ԶՈւ հետ շփման գծում: Ընդ որում, «հարևանները» չեն սահմանափակվել զինակետերի վրա կրակ բացելով:

Ապրիլի 24-ին ադրբեջանցիները ղարաբաղյան շփման գծում կրակահերթ են բացել սանիտարական մեքենայի վրա:

Ապրիլի 25-ին 40 րոպեների ընթացքում, ադրբեջանական բանակը կրակ է բացել Տավուշի մարզի Դովեղ սահմանամերձ գյուղի դպրոցի և մանկապարտեզի ուղղությամբ, որտեղից երեխաները տարհանվել են: Ապրիլի 27-ին կրկին Տավուշի մարզում կրակ է բացել ՎԱԶ 2107 ավտոմեքենայի վրա: Վիրավորվել են 3 պայմանագրային զինծառայողներ, ում կյանքը, ցավոք, չի հաջողվել փրկել:

ՀՀ ՊՆ-ն վերջին միջադեպի մասին անհապաղ կերպով տեղեկացրել է գործող համանախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, պնդելով, որ բոլոր փաստերը խոսում են ադրբեջանական գործողությունների մասին: Ավելի ուշ տեղեկություն է ստացվել այն մասին, որ ադրբեջանական դիվերսիոն խումբը, հատելով սահմանը, ներխուժել է Հայստանի տարածք, որտեղ է և կրակ է բացել ավտոմեքենայի ուղղությամբ:

Չի հապաղել Հայաստանի նախագահի արձագանքը, ով հույս է հայտնել, որ ոչ ոք չպետք է կասկածի, որ Հայաստանը համարժեք պատասխան կտա նմանատիպ գործողություններին և թույլ չի տա հակառակորդին օգտվել երկրում տիրող նախընտրական իրավիճակից: «Մենք ուժեղ բանակ ունենք և անպայման համապատասխան միջոցներ կձեռնարկենք: Չեմ կարծում, որ մեր երկրում որևէ մեկը կասկածում է մեր պաշտպանական ուժերին»,-հավելել է նա:

Պատահածի առնչությամբ բավականին օպերատիվ արձագանք է ստացվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից: Չնայած, որ նրանց հայտարարություններն արդեն սովորական դարձած կոչեր էին` հակամարտության խաղաղ լուծման ճանապարհնոր փնտրելու առնչությամբ և այլն: Մի խոսքով` դիվանագիտություն:

Ինչպես ցույց է տալիս փորձը, որքան շատ դիվանագիտական արտահայտություններ, այնքան ավելի ագրեսիվ և ամբարտավան է դառնում ադրբեջանական կողմը` ակնհայտորեն անտեսելով համանախագահ-երկրների կոչերը: Մի՞գուցե արդեն ժամանակն է խոսքերը գործի վերածելու: Մի՞գուցե ժամանակն է դադարել աչք փակել ադրբեջանական սանձարձակության վրա և տեղը դնել երեխաների վրա կրակ բացող, սահման խախտող և դիրքային պատերազմ վարող երկրին: Միևնույն է մի օր դա պետք է արվի:

Սակայն դատելով ամեն ինչից, ինչպես և 20 տարի առաջ, դա ստիպված է լինելու անել Հայաստանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---