Երբ «Ազատ Արցախը ողջունում է ձեզ»... Խաղաղության հոտն այնտեղ ամեն հնարավոր բջիջով են շնչում 13 մայիսի 2015 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Երբ «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» հայտնի սպիտակ ցուցատախտակից, արդեն Գորիսի կողմերից հասանելի դարձած արցախյան ռադիոկայանների հաճախականություններում խշշոցը պակասում է: Լիսագորի՝ ամպերին գրկած սարերում սկսվում է լուրերի հաղորդումը, ռադիոյի ձայնը բարձրացնում ես... «Արցախաադրբեջանական շփման գծի հարավ-արևելյան ուղղությամբ մարտական հենակետերից մեկում...» արդեն հոնքերդ մոտեցնում, կախում ես, մեկ էլ «...ծաղկել են իրիսները»... Ու հասկանում ես, որ գրեթե ամեն օր հակառակորդի սպառնալիքների ու կրակոցների ֆոնին ի հեճուկս հենց նույն այդ հակառակորդի, տարածքով, բնակչությամբ, բյուջեով ու մյուս բոլոր ցուցիչներով մի քանի անգամ փոքր Արցախում խաղաղության հոտը փորձում են շնչել ամեն հնարավոր բջիջով: Հետևաբար՝ սրելով իրենց պաշտպանելու բնազդը, հիմնավորելով պայքարելու որոշումն ու ուժը: Ասվածն առավել քան իրական կերպարներ ստացավ, երբ հաղթանակի օրվա առթիվ Արցախի նախագահի նստավայրում պարգևատրվելու ներկայացածներին տեսանք: Առաջին շարքում գերմանացի ֆաշիստներին, ապա Արցախում թուրքին հաղթած բաբո-ձեդոներն էին, վերջին շարքում՝ համեստ նստած ու ընկերների հետ կիսաձայն կատակող մեր օրերի հերոսները՝ հազիվ 20-25 տարեկան, բայց արդեն իրենց «Արիության» մեդալներն ու «Մարտական խաչ» շքանշանները վաստակած: Իրենք իրենց մասին չխոսեցին, փոխարենը ներկաներն էին իրար դրվագային մանրամասներ պատմում՝ թուրքի դիվերսիաներին պատժիչ գործողություններով պատասխանած մեր տղերքն էին: Խիստ սուբյեկտիվ պահի տպավորություն էր՝ եթե Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարները մի հրաշքով տեսնեին այս դահլիճում կուտակված հաղթանակի կամքը, սեփական սպառնալիքների ծիծաղելի հավակնոտությունից գոնե կկարմրեին: Ու երբ պարգևատրվող ձեդոն վայրկյաններ անց մոտենում է ամբիոնին՝ իրեն հատկացված խոսքի իրավունքն օգտագործելով հստակ ու բովանդակալից քաղաքական հայտարարություն անելու համար՝ «Ոչ մեկն իրավունք չունի Ղարաբաղի ապագան որոշի առանց մեր նախագահի խոսքի»: Այս մարդիկ կարող են այնպես անել, որ այլ կերպ չլինի, որովհետև իրենց նախագահի աշխատասենյակում պիտի ուշադիր լսեի, թե ինչ է ասում նախագահը, բայց աչքս արդեն ֆիքսել էր Արցախի պատմական տեղանուններից մեկով ծխախոտի տուփն ու պատուհանները: Նախորդ երկու օրը զորամասերում ու մարտական հենակետերում էինք. զինվորների պատուհանները «եվրո» էին, նախագահի աշխատասենյակինը՝ ոչ: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին |