Ալիևը Շուշին հայտարարել է Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք 7 մայիսի 2021 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել Շուշին Ադրբեջանի մշակությաին մայրաքաղաք հայտարարելու մասին։ Փաստաթղթում ասվում է, որ այս որոշումը միտված է Շուշիի «պատմական տեսքը վերականգնելուն և միջազգային ասպարեզում որպես Ադրբեջանի ճարտարապետական արվեստի վառ մագարիտ ներկայացնելուն», գրում է Moscow-Baku.ru-ն: Ադրբեջանի կառավարությանը հանձնարարվել է լուծել այս կարգադրությունից բխող խնդիրները։ Արդբեջանցիները Շուշին իրենց վերահսկողության տակ անցնելու առաջին իսկ օրվանից սկսել են քաղաքից հայկական հետքը ոչնչացնելու գործողությունները։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները հանել են Շուշիի Սբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթները։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտարարել էր, որ «նորոգման աշխատանքների» քողի տակ ադրբեջանցիներն աղավաղում են հայկական հոգևոր մշակութային կարևորագույն արժեքներից մեկը՝ Շուշիի Մայր տաճարը։ Ավելի վաղ հանվել էին նաև հրեշտակների քանդակներն ու խաչը։ Ադրբեջանցիները վնասել են նաև Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (Կանաչ ժամ)` ոչնչացնելով դրա գմբեթները։ Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով |