Պեսկով․ Կրեմլը չի մեկնաբանում ռուսական սահմանակետերի տեղակայման գաղափարը հայ-ադրբեջանական սահմանին

Պեսկով․ Կրեմլը չի մեկնաբանում ռուսական սահմանակետերի տեղակայման գաղափարը հայ-ադրբեջանական սահմանին

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար >b>Նիկոլ Փաշինյանի առաջարկին, հայտարարել է, որ Կրեմլը չի մեկնաբանում հայ-ադրբեջանական սահմանին ռուսական սահմանակետերի տեղակայման մասին գաղափարը։

«Երևանի հետ շփումները շարունակվում են, ավելացնելու բան չունեմ»,-ասել է Պեսկովը՝ ի պատասխան հարցի, թե ինչպես են Կրեմլում վերաբերվում Փաշինյանի նախաձեռնությանը, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա ասել է, որ ՌԴ-ն քիչ ջանք չի գործադրել հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմը վերականգնելու համար և այդ աշխատանքը շարունակվում է։

«Հուլիսի 28-ին սրացում էր հայ-ադրբեջանական սահմանին։ Գիտեք, որ ՌԴ ներկայացուցիչները քիչ ջանք չի գործադրել հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմը վերականգնելու համար։ Աշխատանքը շարունակվում է։ Ռուսաստանը շարունակում է իր շփումները Երևանի և Բաքվի հետ՝ ապահովելու համար եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական իրագործումը»,-ասել է Պեսկովը։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով սահմանային իրավիճակին, ասել է, որ Բաքուն փորձում է ցույց տալ, թե Հայաստանը դեմ է սահմանների սահմանզատման և սահմանագծման գործընթացին, ինչը կապ չունի իրականության հետ։ «Իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայման հարցը, ինչը թույլ կտա սահմանազատման աշխատանքներն իրականացնել առանց ռազմական բախումի ռիսկի»,-ասել է նա։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---