Վարդանյան․ Իրավիճակը պահանջում է բոլորովին նոր կառավարում, ոչ ստանդարտ լուծումներ

Վարդանյան․ Իրավիճակը պահանջում է բոլորովին նոր կառավարում, ոչ ստանդարտ լուծումներ

PanARMENIAN.Net - Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը, մեկնաբանելով որոշ նախարարների աշխատանքից ազատելու որոշումը, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իրավիճակը պահանջում է բոլորովին նոր կառավարում, ոչ ստանդարտ լուծումներ։

«Արցախի Հանրապետության պետական նախարարի համակարգման ոլորտում գտնվող նախարարներն այսօր ազատվել են աշխատանքից: Նրանցից չորսը կշարունակեն պաշտոնավարել որպես ժամանակավոր պաշտոնակատարներ, մյուսների փոխարեն պաշտոնակատարներ կնշանակվեն փոխնախարարները:

Ինչո՞ւ եմ այդպես որոշել:

Իմ Արցախ գալու պատճառը, ինչպես բազմիցս ասել եմ, ստեղծված ճգնաժամային իրավիճակն է: Իրավիճակն իսկապես չափազանց լուրջ է: Սա մեզնից պահանջում է բոլորովին նոր կառավարում, ոչ ստանդարտ լուծումներ, ճկունություն:

Ամենայն հարգանքով եմ վերաբերվում բոլոր նախարարներին, որոնցից ոմանք պաշտոնը ստանձնել են հետպատերազմական բարդ շրջանում ու ամեն ինչ արել՝ այդ փուլը հաղթահարելու համար: Շնորհակալ եմ նրանց, գնահատում եմ նրանց անցած ճանապարհը: Վստահ եմ, որ նրանք պետք են լինելու Արցախին:

Ես խոսել եմ նաև բոլոր ժամանակավոր պաշտոնակատարների հետ և հանձնարարել, որ նրանք ամենայն պատասխանատվությամբ վերաբերվեն իրենց աշխատանքին՝ ապահովելով կառավարության գործունեության անխափանությունը։

Արդեն սկսել եմ քննարկումներ նոր նախարարների նշանակման հարցով՝ հետևյալ սկզբունքների հիման վրա՝ պրոֆեսիոնալիզմ, թիմային աշխատանք, թափանցիկություն, հետևողականություն ու կարգապահություն, ժողովրդին ծառայելու պատրաստականություն, պետական շահը նեղ անձնականից վեր դասելու գիտակցում և, իհարկե, ամենակարևորը՝ սեր ու նվիրվածություն հայրենիքի նկատմամբ»,-ասվում է գրառման մեջ։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 23-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր, որոնց համաձայն պաշտոններից ազատվել են մի շարք նախարարներ, այդ թվում ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։ Նա նշանակվել է արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար:

 Ուշագրավ
Նա նշել է, որ Արցախն Ադրբեջանական ԽՍՀ–ից դուրս է եկել բոլոր իրավական կարգավորումների համաձայն
Շեշտադրվել է նաև փոխընդունելի լուծումներ գտնելու անհրաժեշտությունը բոլոր համապատասխան հարցերի շուրջ
Այդպիսով հայ երգչուհին ներկաների ուշադրությունն է հրավիրել արդեն մեկ ամսից ավելի շարունակվող Արցախի շրջափակմանը
Նա ասել է, որ ՀՀ և Ադրբեջանի բանակցությունների համար հարթակ տրամադրելու ՌԴ առաջարկն ուժի մեջ է
---