Չավուշօղլուն հույս է հայտնել, որ «Հայաստանը խելքի կգա» և կշահի նախագծերից, «որոնք կանցնեն այդ երկրով»![]() 6 դեկտեմբերի 2022 - 12:32 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հույս է հայտնել, որ Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհով օգուտ կստանա այն նախագծերից, որոնք կանցնեն այդ երկրով, գրում է Sputniк Արմենիան ՌԻԱ Նովոստիին հղումով։ «Հուսով ենք, որ Հայաստանը նույնպես խելքի կգա և նույնպես կշահի նախագծերից, որոնք կանցնեն այդ երկրով», - Չավուշօղլուի խոսքերը մեջբերել է «Անադոլու» գործակալությունը։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտնել էր, որ Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչները եղել են սահմանի երկու կողմերում և նույնիսկ ճաշել են Հայաստանի տարածքում: Քալընի խոսքով ՝ քննարկվել են այն աշխատանքները, որոնք պետք է իրականացվեն սահմանների բացման ժամանակ, ինչպես նաև կամուրջների վերանորոգման, սահմանային վերահսկողության, անցակետերի հետ կապված հարցեր։ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ հունվարի 14-ին Մոսկվայում, մյուս երեքը` փետրվարի 24-ին, մայիսի 3-ին և հուլիսի 1-ին Վիեննայում։ ![]() ![]()
Նա նշել է, որ Արցախն Ադրբեջանական ԽՍՀ–ից դուրս է եկել բոլոր իրավական կարգավորումների համաձայն Շեշտադրվել է նաև փոխընդունելի լուծումներ գտնելու անհրաժեշտությունը բոլոր համապատասխան հարցերի շուրջ Այդպիսով հայ երգչուհին ներկաների ուշադրությունն է հրավիրել արդեն մեկ ամսից ավելի շարունակվող Արցախի շրջափակմանը Նա ասել է, որ ՀՀ և Ադրբեջանի բանակցությունների համար հարթակ տրամադրելու ՌԴ առաջարկն ուժի մեջ է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |