Արցախի ԱԺ նախագահը չի հաստատել, որ Ադրբեջանն օգնություն է ուղարկել․ Տեղյակ չէ![]() 22 սեպտեմբերի 2023 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Արցախից չեն հաստատում, որ ադրբեջանական կողմն օգնություն է ուղարկել ԱՀ։ Հաջողվել է կապ հաստատել Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի հետ՝ հետաքրքրվելու՝ հաստատո՞ւմ է, որ ադրբեջանական կողմն օգնություն է ուղարկել ԱՀ, հայտնում է Aysor.am-ը։ «Ոչ, ես տեղյակ չեմ»,- ասել է Իշխանյանը։ Ադրբեջանական կողմը հայտարարել էր, թե երկրի Արտակարգ իրավիճակների նախարարությունը մարդասիրական նպատակներով սննդամթերք է ուղարկել Լեռնային Ղարաբաղ։ Նշվում է, թե ուղարկվել է 20 տոննայանոց երկու բեռնատար՝ տարբեր պարենային ապրանքներով ու հիգիենայի պարագաներով, 2 ավտոմեքենա հաց։ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կա և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի: Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էույթան համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին հանդիպում է տեղի ունեցել Եվլախում Բաքվի և ԼՂ ներկայացուցիչների միջև, որի ընթացքում որևէ կոնկրետ համաձայնություն ձեռք չի բերվել։ ![]() ![]() Ալեյնիկն ասել է, որ հաջողվել է համաձայնեցնել գրեթե բոլոր փաստաթղթերը Հաջիևն այդպես է արձագանքել ԱՄՆ կողմից լրացուցիչ 4 մլն դոլար ԼՂ հայերի հատկացնելու որոշմանը Գագաթնաժողովն անցնելու է Մինսկում «Համապարփակ և թափանցիկ զեկույց ենք պատրաստում, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ, ոչ միայն այս օրերին, այլև դրանից ամիսներ առաջ»,- ասել է Օ՛Բրայանը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |