Aliose խումբն ուրախ է, որ իր երգարվեստով նպաստում է աշխարհում ֆրանսերեն լեզվի տարածմանը

Ալիզե Օսվալդ և Քսավիե Միշել.

Aliose խումբն ուրախ է, որ իր երգարվեստով նպաստում է աշխարհում ֆրանսերեն լեզվի տարածմանը

PanARMENIAN.Net - Այս օրերին Հայաստանում համերգներով հանդես է գալիս Շվեյցարիայից ժամանած Aliose խումբը: Եվրոպայում հայտնի և սիրված խումբը Հայաստանում ելույթ է ունենում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում, որը շվեյցարական կողմի ներդրումն է: Համերգի կազմակերպիչն է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատունը «ԿԱԶԱ» հիմնադրամի հետ համատեղ: Խումբը ստեղծվել է 5 տարի առաջ, որը եղել է սկզբում դուետ, այնուհետև համալրվել է նոր անդամներով: PanARMENIAN.Net ի թղթակիցը զրուցեց խմբի անդամներ Ալիզե Օսվալդի և Քսավիե Միշելի հետ:
Պատմե ք մի քիչ Ձեր ներկա գործունեության մասին:
Ալիզե. Մենք 3 համերգով հանդես ենք եկել Նեպալում, Հայաստանում կունենանք 2 համերգ, այնուհետև ևս 2-ը կունենանք Վրաստանում: Ներկայումս աշխատանքը շատ եռանդուն ու հետաքրքիր է: Շվեյցարիան, որտեղից մենք եկել ենք, ունի 4 պետական լեզու: Մեզ համար հիանալի հնարավորություն է հանդես գալ մայրենի լեզվով և, ինչո՞ւ ոչ, նպաստել ֆրանսերեն լեզվի տարածմանը:

Քսավիե. Մեզ համար լավ հնարավորություն է մարդկանց հետ շփման մեջ մտնել, համերգների ընթացքում բացահայտել այլ մշակույթներ, լեզուներ:

Ալիզե. Մենք ստեղծագործում ենք հիմնականում ֆոլք-փոփ ժանրում: Չնայած որ ֆրանսերեն լեզվով ենք հանդես գալիս, մենք հնարավորություն ենք ունեցել հանդես գալ այլ փառատոներում, ոչ ֆրանսախոս երկրներում: Ելույթներով հանդես ենք եկել Բելգիայում, 12 օրում 8 համերգներով հանդես ենք եկել Չինաստանում:

Հաճա ՞խ եք ելույթ ունենում Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումներում
Ալիզե. Ֆրանկոֆոնիայի շրջանակներում ելույթ ենք ունեցել անցած տարի Չինաստանում և այս տարի Հայաստանում, հույս ունենք, որ եկող տարի հնարավորություն կունենանք ավելի շատ երկրներում ելույթ ունենալ: Պետք է նշենք, որ մենք պայքարում ենք ֆրանսերենի համար: Շվեյցարիայի անգլալեզու երաժշտախմբերին ավելի հեշտ է հանդես գալ արտերկրում և մենք պայքարում ենք աշխարհում ֆրանսերենով հանդես գալու համար: Քսավիեն, ով նաև գրքեր է գրում, շատ կապված է ֆրանսերենի հետ: Հետաքրքիր է, որ Ֆրանկոֆոնիայի շրջանակում մեզ հրավիրեցին հանդես գալ Նեպալում: Այն նկատելի է դարձնում Ֆրանսերենի կարևորությունն աշխարհում:

Ինչու ՞ ցանկացաք մասնակցել «Եվրատեսիլ» երգի մրցույթին:
Քսավիե. Մենք ներկայացել ենք մեկ անգամ նախընտրական փուլում և կարող ենք ասել, որ դա մեզ համար մարտահրավեր է: Շվեյցարիայում ֆրանսախոսների թիվը փոքր է, ու դա շվեյցարական հեռուստաընկերության առաջարկն էր՝ հանդես գալ ֆրանսերեն լեզվով: Ցավով պետք է նշեմ, որ մրցույթում գերակշռում է անգլալեզու երգերի հաղթանակը:

Ալիզե. Մեզ համար հաջողություն էր դա, որովհետև մենք հավաքած միավորով վերջին տեղերում չէինք, և դա նշանակում է, որ երկրի գերմանախոս մասը քվեարկել էր ֆրանսալեզու երգի օգտին և դա մենք համարում ենք մեծ հաջողություն, տվյալ մրցույթի շրջանակում:

Քսավիե, պատմիր մի քիչ քո գրական գործունեության մասին:
Քսավիե. Ստեղծագործում եմ մանկուց ի վեր: 2003 թ-ին գրել եմ մի նովել, վեպեր, բանաստեղծություններ, որոնց մի մասը դեռ դարակում են: Իրականում երաժշտությունը հետ մղեց իմ գրական գործունեությունը, որովհետև սկսեցի երգերի բառեր գրել:

Հասցրե ՞ լ եք ծանոթանալ Հայաստանին:
Ալիզե. Դեռ չենք հասցրել որևէ բան տեսնել: Մեր խմբի անդամ Բենը գեղեցիկ լեռ է տեսել, հետո բացահայտել ենք, որ դա Արարատն է: Հույս ունենք վաղը` Գյումրու ճանապարհին, քիչ-քիչ բացահայտել երկիրը

Քսավիե. Մենք շատ հետաքրքրասեր ենք, և ցանկություն ունենք բացահայտել մշակույթը, որպեսզի վերադառնանք այդտեղ: Կփորձենք վերադառնալ այստեղ:

Դուք հյուրախաղերով հաճախ եք հանդես գալիս տարբեր երկրներում: Որևէ ավանդույթ ունե ՞ ք մի բան տանելու այդ երկրից:
Ալիզե. Չգիտենք, ավանդույթ ասենք դրան թե ոչ, բայց ամեն երկրում փորձում ենք այցելել այն վայրերը, որոնք առավել բնորոշում են տվյալ երկիրը: Որպես երաժիշտ աշխատում ենք գնել, տվյալ երկրին բնորոշ գործիք, որովհետև նոր հնչողությունների բացահայտման և երգացանկը հարստացնելու կարիք ունենք

Ի ՞նչ եք մաղթում հայ հանդիսատեսին
Ալիզե. Ցանկանում եմ, որ սիրեն երաժշտությունը և կարողանան մշտապես շփվել, հանդիպել: Մեր նպատակը միայն համերգը չէ, այլ նաև շփումը:

Սոնա Խաչատրյան / PanARMENIAN News
---