Կարեն Քոչարյան, Ալեքսանդր Իսկանդարյան.2012-ի խորհրդարանական ընտրություններ. Pro et contra «Բարգավաճ Հայաստան» 4 մայիսի 2012 PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունների նախաշեմին, որոնք կայանալու են մայիսի 6-ին, PanARMENIAN.Net-ը շարունակում է իր ընթերցողներին ներկայացնել նախընտրական քարոզարշավի հիմնական մասնակիցներին: Անվանի հայ փորձագետներ քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը և Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կիսվել են կուսակցությունների ընտրացուցակների և ծրագրերի, ինչպես նաև գալիք ընտրություններում շանսերի մասին: Հաջորդ կուսակցությունը «Բարգավաճ Հայաստանն» է: Ինչպե՞ս եք գնահատում «Բարգավաճ Հայաստանի» ընտրացուցակը: Կարեն Քոչարյան. «Բարգավաճ Հայաստանի» ցուցակը հակասական է այն առումով, որ նրանք շատ դրական քայլ են կատարել, որ առաջին տասնյակում կան շատ քաղաքական անձինք, քաղաքական գործիչներ, ի տարբերություն այն ցուցակի, որը կուսակցությունն ուներ 2007-ին, երբ այն ընդհանրապես անհասկանալի էր: Այս անգամ նրանք քաղաքական տասնյակ ունեն: Հետո, իհարկե, ավելի վատ է, որովհետև կան անհասկանալի մարդիկ՝ նույն Թամարա Պողոսյանը, նույն երիտասարդ կարիերիստները, ովքեր շատ կուսակցություններ են փոխել ու հետո հայտնվել են ԲՀԿ-ում և առաջին քսանյակում: Իմ կարծիքով, դա հանգեցնում է ներքին խնդիրների: Թեև ի տարբերություն շատ կուսակցությունների, «Բարգավաճ Հայաստանում» իշխանության ուղղահայացն ավելի կոշտ է, և առաջնորդի խոսքն այնտեղ օրենք է: Այսինքն այնտեղ ներքին նեգատիվը կարող է դրսևորվել ներքին խոհանոցում, այլ ոչ թե հրապարակավ: Ա. Իսկանդարյան. «Բարգավաճ Հայաստանի» ցուցակը շատ հետաքրքիր է, նա որոշակի փոփոխության ցուցանիշ է, որը տեղի է ունենում հայ քաղաքական համակարգում: Հայկական խորհրդարանում, ինչպես հաշվել են լրագրողները, կան խոշոր բիզնեսի 76 ներկայացուցիչներ, որոնց մեզ մոտ ոչ այդքան գրագետ անվանում են օլիգարխներ: Ապագա խորհրդարանում ավելի քիչ օլիգարխներ կլինեն, դա ակնհայտ է ցուցակներից: Դա լավ երևում է մասնավորապես «Բարգավաճ Հայաստանի» ցուցակից: ԲՀԿ-ն ֆինանսական-արդյունաբերական խմբի լոբբինգի համախմբված խումբ է, դա դասական իրավիճակ է շատ երկրների համար՝ նկարագրված դասագրքերում: Լոբբինգի նման խմբեր մենք շատ ունենք, գրեթե յուրաքանչյուր խոշոր գործարար իրենից ներկայացնում է իր բիզնեսի լոբբինգի խումբը: Բայց «Բարգավաճ Հայաստանը» նման խմբերից միակն է, որը ձևավորված է, սա քաղաքական կուսակցություն է, որն իրենից ներկայացնում է իրենից մեկ ուժ: Այն մարդիկ, ովքեր խորհրդարանում կլինեն այս ընտրությունների արդյունքում, կներկայացնեն մեկ խմբի շահերը, այն է՝ պարոն Գագիկ Ծառուկյանի խմբի: Ձեր կարծիքը «Բարգավաճ Հայաստանի» նախընտրական ծրագրի մասին: Կարեն Քոչարյան. Բոլորի ծրագրերը գրեթե նույնն են, ինչի մասին ես արդեն ասել եմ: Այստեղ խոսքը գնում է այն մասին, թե ով ինչպես է այդ քարոզչությունն իրականացնում: ԲՀԿ-ն անցկացնում է այն այնպես, ինչպես մի ժամանակ «Օրինաց երկիրը» և Դաշնակցությունը, որոնք լինելով իշխանության մեջ ընդդիմության էին խաղում: ԲՀԿ-ն քննադատում է կառավարությանը, քննադատում տնտեսական քաղաքականությունը, միաժամանակ ձեռք չտալով նախագահին, միաժամանակ նաև մոռանալով, որ նրանք 5 տարի եղել են կառավարությունում, կոալիցիոն կառավարությունում և բնականաբար կարող էին դուրս գալ կոալիցիայից, եթե դա նրանց դուր չէր գալիս: Նրանք դուրս չեն եկել կոալիցիայից, բայց քննադատում են: Ա. Իսկանդարյան. Նույն ծրագիրն է, ինչ մյուսների մոտ՝ մենք ամեն ինչ կանենք, որպեսզի լավ լինի: Հնարավոր է միակ կարևոր բանը, որը կարելի է նշել, պատեռնալիստական հռետորությունն է, ազգի հոր հռետորությունը, ով կգա և ամեն ինչ լավ կլինի և նա բոլորին լավ կնայի: Այն լավ է վաճառվում մեր երկրների նման երկրներում: Մարդիկ ավելի շատ հակված են քվեարկել ոչ թե «իզմերի» համար՝ լիբերալիզմ, սոցիալիզմ, կոմունիզմ, այլ մարդու համար, ով կգա և կօգնի: Մեզ մոտ չի գործում կառուցվածք՝ ես քվեարկում եմ, ես վարձում եմ աշխատողի, քանի որ ես իմ հարկերից վճարելու եմ այդ խորհրդարանականին, և նա ներկայացնելու է իմ շահերը, մասնավորապես ոչ թե իմ, այլ պետական ծառայողի, թոշակառուի կամ փոքր գործարարի կամ երիտասարդության ներկայացուցչի, չէ որ այդ խմբերը տարբեր շահեր ունեն: Այդ քաղաքական մշակույթը մեզ մոտ դեռ չի եկել: Մեզ մոտ ընտրում են նրան, ով լավ կնայի, ով լավ կօգնի, ով լավ կկառավարի: Ահա այդ հռետորությունն է պահանջված, և պարոն Ծառուկյանը կամ այն մարդիկ, ովքեր նրան խորհուրդ են տալիս, դա շատ լավ յուրացրել է, և նրա ողջ հռետորությունը պատեռնալիստական է՝ մենք ձեզ կօգնենք, մենք այնպես կանենք, որ ձեզ լավ լինի: Ահա այդպիսին է այդ կուսակցության առաջնորդի կերպարը: Այն շատ պատեռնալիստական է, և նրանք դա օգտագործում են, և այսօր բավական ագրեսիվ են օգտագործում: Իսկ «ագրեսիա» բառն իմ կողմից նախընտրական քարոզարշավի վերաբերյալ կիրառելիս լավ բառ է: Առայժմ դա նրանց մոտ ստացվում է: Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն են ԲՀԿ-ի շանսերը գալիս խորհրդարանական ընտրություններում: Կարեն Քոչարյան. Նրանք այս փուլում ունեն հաստատուն երկրորդ տեղը: Մի ժամանակ նրանց վարկանիշն ավելի բարձր էր, քան հանրապետականների: Բայց մի բան են ընտրությունները, մեկ այլ բան է վարկանիշը: Նրանցից սպասում են կոնկրետ գործողություններ ինչ-որ բարեգործական նվերներ կամ ծրարներ բաժանելու առումով: Եթե դա չլինի, ապա այդ շանսերն այդքան էլ մեծ չեն: Թեև ամեն դեպքում նրանք զբաղեցնում են երկրորդ տեղը, այստեղ խոսքը գնում է միայն տոկոսների մասին: Ես կարծում եմ, որ նրանք ամեն դեպքում կբարելավեն իրենց արդյունքը 2007-ի ընտրությունների համեմատ: Ա. Իսկանդարյան. Նրանք մեծ են, այսինքն «Բարգավաճ Հայաստանը» ապագա խորհրդարանում կունենա մի քանի տասնյակ պատգամավորներ: Ես չեմ անվանի կոնկրետ թվեր, բայց դա կլինի երկրորդ կուսակցությունը խորհրդարանում, դա կլինի լուրջ խմբակցություն: Ինչ վերաբերվում է նրան, թե կարող է արդյոք «Բարգավաճ Հայաստանը» իրական մրցակցություն կազմել ՀՀԿ-ին, ապա դա կախված կլինի նրանից, թե կոալիցիա ստեղծելու ինչ ռազմավարություն կունենա ՀՀԿ-ը մի կողմից, ԲՀԿ-ն մյուս կողմից: Եթե ընդունվի ռազմավարություն ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիա ստեղծելու վերաբերյալ, այդ ժամանակ նրանք կոալիցիա կնքելիս իրենց համար ինչ-որ առավելություններ կքաղեն: Պայքարը կտևի մինչև մայիսի 6-ը կամ 7-ը, հետո կգա միություններ կնքելու ժամանակը, կորոշվի ով է դաշնակից, ով՝ հակառակորդ: Իսկ եթե գործի այդ մոդելը, նրանք միություն կկնքեն հանրապետականների հետ, ապա այդ ժամանակ կլինի մեկ սցենար, եթե լինեն հակասություններ, ապա ուրիշ սցենար: Բայց այն, որ նրանք լուրջ տեղ կզբաղեցնեն խորհրարանում երկու դեպքերում էլ, կասկածից դուրս է: Հայկ Խալաթյան / PanARMENIAN News Հոդվածներ. Քաղաքականություն | Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա |