2,5 րոպե հունահռոմեական ոճի ըմբիշի հետ

Յուրի Պատրիկեև.

2,5 րոպե հունահռոմեական ոճի ըմբիշի հետ

PanARMENIAN.Net - Յուրի Պատրիկեև այնքան արագ պատասխանեց PanARMENIAN.Net-ի բլից-հարցերին, որ այն ավելի շատ կայծակնային հարցազրույցի էր նման:
Ըմբշամարտի հետ կապված քո առաջին հիշողությունը:
Երբ 1994 թվականին դարձա Ռուսաստանի չեմպիոն:

Քո ձեռագիրը գեղեցի՞կ է:
Չգիտեմ, որովհետև հիմա շատ հազվադեպ եմ գրում, բայց առաջ գեղեցիկ էր, որովհետև ծնողներս երկրաչափության և ֆիզիկայի ուսուցիչներ էին:

Վերջին անգամ հասարակական տրանսպորտից ե՞րբ ես օգտվել:
Մոտ 6 ամիս առաջ Նիցցայում տրամվայից եմ օգտվել:

Ի՞նչ արժե այս օրերին ծիրանը:
300-500 դրամ:

Սիրո՞ւմ ես չիփս ուտել:
Ոչ:
Ինչո՞ւ են մարդիկ փռշտալիս աչքերը փակում:
Երևի նրանց դուրը գալիս է (ծիծաղում է):

Ո՞ր քաշային կարգում է հանդես եկել քո մարզիչը:
68:

Ի՞նչն է քեզ ամենից շատ զարմացնում կանանց մեջ:
Չեմ ասի (ծիծաղում է):

Ի՞նչ ընդհանրություններ ունեն հայերն ու անգլիացիները:
Չունեն:

Քո սիրած հեռուստատեսային հաղորդումը:
Շատ հաղորդումներ կան:

Ո՞վ է առաջին հայ Օլիմպիական չեմպիոնը:
Հրանտ Շահինյանը:
Ո՞ր Օլիմպիական խաղերում են հայ մարզիկները «նույն գույնի» մեդալներ նվաճել:
Պեկինում:

Քո նախընտրած հանգստի տարբերակը:
Որսորդությունը և ձկնորսությունը:

Քո սիրած մուլտֆիլմը:
«Դե սպասիր»:

Երբեմն ես կարոտում եմ…
Իմ երիտադարդությունը:
Երբ ես փոքր էի, երազում էի…
Մարզիկի կարիերայի մասին:
Իմ անունը դրել են Յուրի, որովհետև…
Այդպիսի սուրբ կա, նրա անունով էլ ինձ կոչել են:
Ես սիրում եմ գումար ծախսել…
Հարազատներիս և ընկերներիս նվերներ գնելու վրա:

Բոլորից համեղ պատրաստում է ….
Մայրիկս:

Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News
---