2,5 րոպե ազատ ոճի ըմբիշի հետ

Միհրան Ջաբուրյան.

2,5 րոպե ազատ ոճի ըմբիշի հետ

PanARMENIAN.Net - Միհրան Ջաբուրյանը շատ բարի, ուրախ, միշտ օգնության հասնող ու սրտաբաց մարդ է: Սա էր նաև պատճառը, որ նրա հետ հեշտ ու հաճելի է հարցազրույց անել: Ներկայացնում ենք PanARMENIAN.Net-ի հերթական բլից-հարցազրույցը:
Բնութագրիր քեզ:
Կամային ու համեստ մարդ եմ:

Ազատ ժամանակ ի՞նչ ես անում:
Հիմնականում երգեր եմ լսում:

Քո սիրած երաժշտական ոճը:
Պարային ոճի երաժշտություն եմ սիրում:

Քո ուժեղ և թույլ կողմերը:
Ուժեղ, որ կամային մարդ եմ: Թույլ երևի…շատ բարի եմ:

Սիրելի ուտեստ:
Մայրիկիս պատրասատծ ցանկացած ուտելիք:

Որտե՞ղ ես լիովին հանգստանում:
Իմ սենյակում:

Քո ամենալավ գլորումը կամ հնարքը ո՞րն է եղել:
2011-ի աշխարհի առաջնության ժամանակ, երբ մենամարտում էի կուբացի ըմբիշի դեմ:

Քո ամենամոտ ընկերը:
Շատ լավ ընկերներ ունեմ, անուն չէի ցանկանա ասել:

Իսկ ի՞նչ է ընկերությունը քեզ համար:
Հարստություն:

Ի՞նչ չես երբեք անի:
Երբեք փառամոլ չեմ դառնա:

Ի՞նչը կարող է քեզ հավասարակշռությունից հանել:
Սուտը և խաբեությունը:

Դու դարձել ես ըմբիշ, որովհետև…
Միշտ սիրել եմ այդ մարզաձևը:

Ինձ թվում է, որ աշխարհում կան մարդիկ, ովքեր…
Լավն են:

Օլիմպիադա մեկնող մարզիկը մտածում է…
Միայն հաղթանակի մասին:

Եթե մի օր հանդիպեմ ոսկե ձկնիկի կխնդրեմ …
Օլիմպիական մեդալ:

Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News
---