Ռուբեն Այվազյան.Դեմ եմ, որ մտնեմ կուսակցության մեջ ու հարվածեմ թիկունքից 9 հունվարի 2013 PanARMENIAN.Net - Գալիք նախագահական ընտրություններում ինքնաառաջադրված թեկնածու, ԲՀԿ անդամ Ռուբեն Այվազյանը հանում է իր թեկնածությունը և չի պատրաստվում մտնել նախընտրական պայքարի մեջ: Նման որոշում նախագահի արդեն նախկին թեկնածուն կայացրել է իր ԲՀԿ-ական ընկերների հետ քննարկումներից հետո: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Ռուբեն Այվազյանը հիշեցրեց, որ ընտրագրավը մուծելու հետ կապված խնդիրներ են եղել, քանի որ իր գույքը կալանքի տակ էր: Սակայն այդ խոչընդոտը չէր ընտրապայքարից հրաժարվելու պատճառը: Նա նշեց, որ իրեն օգնելու և ընտրագրավի գումարը վճարելու մի քանի առաջարկներ է ստացել: Դրանցից մեկն էլ մերժել է, քանի որ գումարի դիմաց նրան խնդրել են ընտրվելու դեպքում պաշտոններ տալ: Իսկ, ինչպես Ռուբեն Այվազյանն է ասում, իր ծրագրի հիմքում ընկած էր կոռուպցիայի դեմ պայքարը: Պարոն Այվազյան, ինչո՞ւ որոշեցիք դուրս գալ պայքարից: Օրենքներով և Սահմանադրությամբ չէր արգելվում, որ ես առաջադրվեմ: Ես ԲՀԿ նախագահության և քաղխորհրդի անդամ չեմ: Առանց որևէ խոչընդոտի կարող էի առաջադրվել, սակայն որոշ լրատվամիջոցներ սխալ ներկայացրեցին իմ առաջադրումը, և անգամ ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ, կարծես, անտեսում եմ ԲՀԿ-ի որոշումը նախագահական ընտրությունների վերաբերյալ: Ես դեմ եմ, որ մտնեմ մի կուսակցության մեջ ու իրենց թիկունքից հարվածեմ: Սիրուն բան չի ստացվում: Դուք ավելի վաղ հայտարարել էիք, որ տեղյակ եք ԲՀԿ որոշման մասին և գիտեք, որ ԲՀԿ-ն ընտրություններում թեկնածու չի առաջադրելու և որևէ մեկին չի սատարելու ու եթե կուսակցությունում քննարկեն հարցը, կարող են հեռացնել Ձեզ ԲՀԿ-ից: Ինչպե՞ս ստացվեց, որ հիմա նման որոշում կայացրեցիք: Իմ կուսակցական ընկերների հետ խոսելուց հետո պարզվեց, որ ԲՀԿ-ում նման որոշում կայացնելու իրավունք չունեն: Ճիշտ չներկայացվեց իրավիճակը և մի տեսակ ակամա վիրավորական կամ սխալ ընկալում առաջացավ: Ձեր որոշումը կայացրեցիք միայն ընկերների հետ քննարկումներից հետո, թե՞ հարցը ԲՀԿ ավելի բարձր օղակներում էլ է քննարկվել: Ես չեմ կարող ասել իմ ընկերները քաղխորհրդի անդամ հանդիսանում են, թե՝ ոչ: Բայց որ նրանք բարձրաստիճան դիրքերում են, դա միանշանակ է: Ձեր թեկնածությունը դնելու և հանելու ընթացքում ԲՀԿ-ից արձագանքներ եղե՞լ են: Իմ թեկնածությունը դնելուց առաջ որևէ արձագանք չի եղել: Ես որևէ մեկին չեմ ասել, անգամ ընտանիքիս անդամներն են հեռուստատեսությունից իմացել: Երկու տարվա ընթացքում ես ծրագիր գրեցի: Տեսնում էի, որ օրենքի ուժով Հայաստանը թալանվում էր: Ափսոսո՞ւմ եք, որ ԲՀԿ-ն նման դիրքորոշում է հայտնել, իսկ դուք էլ դուրս եք գալիս պայքարից: Ես պաշտոնի համար չեմ առաջադրվել: Ինձ համար կարևորը այն էր, որ իմ գրած ծրագիրը կյանքի կոչվեր և կարողանայի այս դժվարին իրավիճակից դուրս բերել երկիրը: Կուզենայի, որ թեկնածուներից գոնե մեկը ընդուներ այն և ես նրա հետ միասին իրականացնեի դա: Եվ վերջում՝ ըստ Ձեզ, ինչպիսի՞ ընտրություններ են սպասվում և ինչպիսի՞ ելք կունենան դրանք: Ընտրությունները կլինեն ազատ, բայց ոչ՝ մրցակցային: Որոշ մարդիկ չառաջադրվեցին, մրցակցային չեն: Իսկ առաջադրված թեկնածուներն էլ իրենց ծրագրերում «ջուր են ծեծում» և նոր բան չեն ասում: Ընտրապայքարի մեջ մտած շատ թեկնածուներ «դեկորացիա» են, որ ցույց տան, որ արդար, ժողովրդավարական ընտրություններ են:Մարի Թարյան / PanARMENIAN News Հոդվածներ. Քաղաքականություն | Կալյուրանդ․ Եվրախորհրդարանը դեռևս 1987–ին է ճանաչել Հայոց ցեղասպանությունը «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Ցեղասպանության զոհերին»,–գրել է նա ԱՄՆ Պետդեպի զեկույցը ՀՀ մասին․ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ Զեկույցում նշվում է նաև, որ բանակում մահվան դեպքերը պատշաճ չեն հետաքննվում Տավուշում բերման ենթարկված 13 անձից 8-ին ազատ են արձակվել․ Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ձերբակալվել է Սուրեն Պետրոսյանին տեսակցել է Մարդու իրավունքների պաշտպանը Մատվիենկոն՝ Սիմոնյանի ելույթի մասին․ Չենք կարող անուշադրության մատնել նման հակառուսական հայտարարությունները Կարասինն ասել է, որ սխալ կլիներ անտեսել ելույթը, որը «համերշախություն է հայտնում Կիևի նացիստական ռեժիմի հետ» |