Քարոզարշավ. Օր վերջին

Ռազմիկ Մարտիրոսյան, Վիգեն Խաչատրյան.

Քարոզարշավ. Օր վերջին

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի ընտրությունների քարոզարշավը մոտեցավ իր ավարտին: Անցած 25 օրերին թեկնածուների մի մասը շրջեց մարզից մարզ` փորձելով գրավել քաղաքացիների սրտերը և ուղեղները: Մի մասն էլ մնաց Երևանում և նույնը փորձեց անել հեռուստաեթերից և համացանցից: Թե ինչպիսի քարոզարշավ իրականացրեցին թեկնածուները, PanARMENIAN.Net-ը փորձել է պարզել սոցիոլոգ Ռազմիկ Մարտիրոսյանի և քաղաքագետ Վիգեն Խաչատրյանի հետ:
Քարոզարշավի առանձնահատկությունը
Վիգեն Խաչատրյան.Քարոզչությունը լրիվ ազատ էր, բայց կարծես թեկնածուները պատրաստ չէին օգտվելու այդ ազատությունից: Այս քարոզարշավի և ընտրությունների ամենաաչքի ընկնող առանձնահատկությունը այդ քարոզչական ազատությունն էր և հավասարությունը բոլոր մրցակիցների համար:

Ռազմիկ Մարտիրոսյան.Այս քարոզարշավն ավելի հանդուժողական, հանգիստ մթնոլորտում էր անցնում: Կարևոր էր այն, որ ընդդիմադիր կողմերի մեջ չեղան մեկը մյուսին վարկաբեկելու, չարանալու դեպքեր:

Թեկնածուների ցանկ
Վ.Խ.Դժվար է բացատրել, թե ինչով էր պայմանավորված թեկնածուների առատությունը: Բոլոր թեկնածուները չէ, որ առաջադրվել էին ընտրվելու նպատակով: Հատկապես հիմա, որ ավարտվում է քարոզարշավը, մենք տեսանք, որ որոշ թեկնածուներ այլ նպատակներ ունեն, որոնց մի մասին հավանաբար իրենք հասան կամ չհասան: Ինձ համար բացարձակապես անհասկանալի էր 4-5 թեկնածուների ներկայությունը: Ինձ համար շատ հստակ է Սերժ Սարգսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի և Հրանտ Բագրատյանի առաջադրումը. նրանք առաջատարն էին այս քարոզարշավում և մրցակցությունը հիմանականում այս երեք թեկնածուների միջև է:

Ռ.Մ.Բնականաբար կան հիմնական թեկնածուներ և կան թեկնածուներ, որոնք ուղղակի դրել են դնելու համար:

Մրցակցայի՞ն, թե՝ ոչ մրցակցային ընտրություներ
Վ.Խ.Միանշանակ մրցակցային ընտրություն է: Այստեղ շատ հետաքրքիր երանգներ են նկատվում, կարծեք, թե ի հայտ է գալիս մասնագիտական ընդդիմություն: Մրցակցությունը ոչ միայն քաղաքական է, այլև մասնագիտական, որը շատ կաևոր է: Հաջորդ կառավարության համար մենք արդեն ունենք ոչ միայն քաղաքական ընդդիմություն, որն ընդամենը ուզում է իշխանափոխություն, այլ արդեն, կարծես, ձևավորվում է մասնագիտական ընդդիմություն, որ ամեն մի կոնկրետ ծրագրի, բարեփոխումների հետ կապված ունի իր մասնագիտական տեսակետները: Դա շատ օգտակար կլինի երկրի համար: Իսկ հայտարարությունները, թե ընտրություններն ավարտված են, իսկ ելքը կանխորոշված, քարոզչական հնարք էին: Մինչև վերջ էլ մենք ունեցանք բավականին հետաքրքիր զարգացումներ: Ամեն դեպքում երեք թեկնածուների միջև բավական լուրջ մրցակցություն էր նկատվում:

Ռ.Մ.Ես չեմ կարծում, որ այս ընտրությունները ոչ մրցակցային են: Մրցակցայինը մի քիչ հարաբերական է: Համենայնդեպս, երեք մարդ, որ դրել են, նրանք լուրջ քաղաքական գործիչներ են, ճանաչված են, ունեն կենսագրություն: Ես չեմ կարծում, որ անպայման պիտի ինչ-որ ունևոր լիներ և այլն… ես այդպես չեմ գնահատում: Մրցակցային են: Կան ծրագրեր, համենայնդեպս լավ, թե` վատ, բայց խոսվում էր ծրագրերի մասին:

Մարի Թարյան / PanARMENIAN News
 Ուշադրության կենտրոնում
Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի

Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա

---