Ելենա Կոժեմյակինա.Like-կախվածությունը խնդիր է դարձել Facebook-ի օգտատերերի համար26 փետրվարի 2015 PanARMENIAN.Net - Փետրվարի 23-ին Բելգիայի Տեղեկատվության պաշտպանության վարչության պատվերով հրապարակվեց «Սոցիալական մեդիաներից մինչև գովազդային ցանց» զեկույցը՝ նվիրված Facebook-ի քաղաքականության վերջին նորույթներին ու օգտատերերի համար պայմանների քննադատական վերլուծությանը: Հետազոտությանը մասնակցել են Լևենի Կաթոլիկ համալսարանի և Բրյուսելի Ազատ համալսարանի մասնագետները: Ինչպես այս առիթով գրել է The Wall Street Journal-ը, հետազոտության արդյունքները կօգտագործվեն քննության ժամանակ, որը 2015-ի հունվարին նախաձեռնել էր Facebook-ի օգտատերերի անձնական տվյալների պաշտպանության բելգիական հանձնաժողովը: Եթե այն համարի, որ եղել են օրենսդրության խախտումներ, նյութերը կուղարկվեն դատախազություն, որն էլ քրեական գործ հարուցելու մասին որոշում կկայացնի: Զեկույցում քննվում են Facebook-ի անձնական կարգաբերումների գործառույթներում, ինչպես նաև ծառայությունների տրամադրման պայմաններում փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտել 2015-ի հունվարի 31-ից: Հանձնաժողովի ներկայացուցիչը հայտարարել է, որ կանոնակարգողի հիմնական մտահոգությունը կապված է Facebook-ին պատկանող բրաուզերների ծրագրային հավելումների, գովազդի ու WhatsApp և Instagram հավելվածներով լուսանկարների փոխանակման հետ, գրել է այս առիթով The Wall Street Journal-ը: Փաստորեն, Եվրոպական կանոնակարգողը մեղադրում է Facebook-ին Տվյալների պաշտպանության մասին Եվրամիության դրույթները խախտելու մեջ: Ինչպես նշում են բելգիացի փորձագետները, անձնական կարգաբերումների գործառույթները սոցցանցում չափազանց բարդ են օգտատերերի համար: Իրավիճակը պարզաբանելու նպատակով PanARMENIAN.Net-ը դիմեց Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի դասախոս Ելենա Կոժեմյակինային: Օրերս Եվրոպական կանոնակարգողը մեղադրեց Facebook-ին Տվյալների պաշտպանության մասին Եվրամիության դրույթները խախտելու մեջ: Բելգիացի փորձագետները պնդում են, որ անձնական կարգաբերումների գործառույթները սոցցանցում չափազանց բարդ են օգտատերերի համար: Որքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը: Իրավաբանական տեսակետից կարգաբերումների փոփոխության վերաբերյալ փաստաթղթի պարզության և մատչելիության մասին ցանկացած պահանջ առաջին հերթին դեկլարատիվ բնույթ է կրում: Facebook-ի ներմուծած փոփոխությունները պարունակում են ընկերության քաղաքականության նորամուծությունների առարկայի, էության ու հետևանքների մասին հիմնական դրույթները: Բոլոր անհրաժեշտ փոփոխությունները ներկայացված են Facebook-ի կողմից կիրառվող բոլոր պաշտոնական լեզուներով: Դե յուրե Facebook-ը պահպանել է բոլոր անհրաժեշտ իրավական չափանիշները: Իսկ հնարավո՞ր է պարզեցնել այդ կարգաբերումները՝ չխեղաթյուրելով դրանց էությունը: Այս հարցն ավելի շուտ ուղղված է մարքեթինգային դեպարտամենտին՝ փոխվել են շուկայական իրողությունները, այստեղից էլ բխում է ծառայությունների նոր սպեկտրը Facebook-ի շահույթն ապահովելու համար: Տեքստի փոփոխությունը չի կարողանա լիովին արտացոլել փոփոխությունների ողջ ընթացքը՝ զրկելով ընկերությանը օգտատերերին նորարարությունների էության մասին իրազեկելու հնարավորությունից, ինչն անհրաժեշտ է կոնտրագենտի (օգտատերի) պատշաճ իրազեկման մասին միջազգային նորմատիվային ակտերի պահանջով: Այնուամենայնիվ, արդյ՞ոք այն ռիսկերը, որոնք նշված են զեկույցում, առկա են: 21-րդ դարը գերսպառողի դար է: Դա բիզնեսի նոր իրողությունն է, որի հետ պետք է հաշտվել: Անձնական տեղեկատվության պաշտպանության մասին օրենսդրության կարծրացած վիճակը, անկատար լինելն ու բացթողումների առկայությունը պրակտիկայում, թույլ են տալիս Facebook-ի նման կորպորացիաներին շահարկել իրավաբանական համակարգի անկատարությունը՝ մնալով, սակայն օրենքի սահմաններում: Իրավաբանական տեսակետից, Facebook-ի մասնակցությամբ առաջացած այս գործընթացը վերահսկելու փորձը կհանգեցնի ընդհանուր առմամբ ցանցի անձնական տվյալների պաշտպանության նոր քաղաքականության ձևավորմանը. օրենսդիրը կամ կարդիականացնի բարդ օրենսդրությունը, հաշվի առնելով ՏՏ ու տնտեսական նոր հնարավորությունները, կամ կորդեգրի օգտատերերի շահերի հետևողական պաշտպանության ռազմավարությունը, ինչը շատ ավելի բարդ է: Այդ դեպքում ի՞նչ անի հասարակ օգտատերը: Ինչպե՞ս ինքն իրեն զերծ պահի «գովազդային լսարան» կամ սպառողական զանգված դառնալուց: Առաջին հերթին պետք է սովորի կարդալ օգտատերերի հետ համաձայնագրերը, ոչ թե ուղղակի նշումներ անի ամեն ինչի տակ: Facebook ցանցից օգտվելը ծառայությունների տրամադրման ոլորտում համաձայնության ձևերից մեկն է, պետք է հասկանալ ռիսկերն ու սեփական շահերը բավարարելու յուրաքանչյուր կողմի շահագրգռվածությունը: Facebook-ը ստեղծվել է շահույթ ստանալու նպատակով, այլ ոչ թե օգտատերերի շփվելու պահանջը բավարարելու համար: Այս փաստից ելնելով՝ ցանկացած օգտատեր պետք է հասկանա, որ իրականում նրա ակտիվությունը Facebook-ի շրջանակում հանրային գործունեություն է: Ցանկացած հանրայնություն ենթադրում է խելամիտ վարքագիծ: Ըստ էության, օգտատերը պետք է վերագնահատի հոգեբանական կախվածությունը Like-ից ու սկսի առավել ռացիոնալ գնահատել իր գործողությունների հետևանքները: Իսկ դա արդեն գտնվում է իրավաբանական հարթությունում:Աննա Թավաքալյան / PanARMENIAN.Net | Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Հայաստանում «Ֆասթ Բանկ» ՓԲԸ վարկային պորտֆելն ավելացել է60 տոկոսով Վարչապետը գերմանական Fichtner–ի պատվիրակության հետ քննարկել է վերականգնվող էներգետիկայի զարգացումը ՀՀ–ում Այցը Երևան տեղի է ունենում Մյունխենում կայացած հանդիպման արդյունքներով Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը |