Շուշանիկ Հովսեփյան.Ինչի մասին է վկայում Global Finance-ի «Հայաստանում լավագույն ներդրումային բանկ» մրցանակը 4 մարտի 2019 PanARMENIAN.Net - Ամերիաբանկը կրկին հաղթող է ճանաչվել Global Finance ամսագրի «Հայաստանում լավագույն ներդրումային բանկ» անվանակարգում: Բանկի Կապիտալի շուկաների բաժնի ղեկավար Շուշանիկ Հովսեփյանը մանրամասներ է ներկայացրել: Ի՞նչ ցուցանիշներով են առաջնորդվում տվյալ անվանակարգում հաղթողին ընտրելիս: «Լավագույն ներդրումային բանկ» անվանակարգում թեկնածուներին գնահատում են մի շարք չափանիշներից ելնելով. մասնավորապես՝ ներդրումային բանկային գործարքների իրականացման ունակությունները, մասնաբաժինը շուկայում, իրականացված գործարքների քանակը և ծավալը, բանկի կողմից կիրառվող նորարարական լուծումները, բանկի համբավը, բանկի հետ գործակցող ֆինանսական կազմակերպությունների լայն ցանցը և այլն: Սպասարկման որակը նո՞ւյնպես գնահատվել է: Այո: Դա առանցքային չափանիշներից է: Կարող եմ ասել, որ Ամերիաբանկը հայաստանյան շուկայում ներդրումային ծառայություններ մատուցող միակ ընկերությունն է, որն ունի Կապիտալի շուկաների, Ձեռքբերումների ու միաձուլումների և Կորպորատիվ ֆինանսների ուղղություններով հաճախորդներին սպասարկող առանձին մասնագիտացված ստորաբաժանումներ: Ինչո՞վ է առաջին հերթին առանձնանում Ամերիաբանկի ներդրումային բանկային ուղղությունը, ըստ Ձեզ: Նորարարությամբ ու համարձակ լուծումներով: Ամերիաբանկի ներդրումային բանկային գործառնությունների թիմը միշտ աչքի է ընկել շուկայում նախադեպը չունեցող նախագծերով: Ամերիաբանկն իրականացրել է կորպորատիվ պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխման ամենախոշոր գործարքը Հայաստանում, կազմակերպել է հայաստանյան շուկայում ՀՀ դրամով պարտատոմսերի առաջին թողարկումները միջազգային ֆինանսական հաստատությունների` ՄՖԿ-ի (Միջազգային Ֆինանսական Կորպորացիա) և ՎԶԵԲ-ի (Վերակառուցման և Զարգացման Եվորապական Բանկ) համար: Ընդ որում, ՄՖԿ պարտատոմսերի տեղաբաշխման նախագիծը համարվում է Հայաստանում ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից արժեթղթերի թողարկման և տեղաբաշխման առաջին նախագիծը: Հայաստանում լողացող տոկոսադրույքով պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման առաջին նախագիծը՝ իրականացված ՎԶԵԲ-ի համար նույնպես իրականացվել է Ամերիաբանկի կողմից: Կցանկանայի նշել, որ Ամերիաբանկը, որպես թողարկող, շուկայի առաջատարն է թողարկված պարտատոմսերի քանակով և ծավալով: Բանկի թողարկումները կազմում են ՀՀ կորպորատիվ պարտատոմսերի շուկայի 30%-ը: Ներկայումս շրջանառության մեջ են Ամերիաբանկի 11 թողարկումներ, որոնց ընդհանուր ծավալը կազմում է ավելի քան $90 մլն: Ինչո՞ւ է տարբեր ֆինանսական հաստատությունների հետ գործակցությունը համարվում ներդրումային բանկի գնահատման կարևորագույն չափանիշներից մեկը: Միայն տարբեր ֆինանսական հաստատությունների հետ ձևավորված գործընկերային հարաբերությունները և պոտենցիալ ներդրողների մեծ բազան են ներդրումային բանկին հնարավորություն տալիս արդյունավետ իրականացնել իր գործունեությունը: Դրա շնորհիվ է Ամերիաբանկի Կորպորատիվ ֆինանսների թիմը կարողանում հաճախորդներին առաջարկել ներդրողների ներգրավման ամենամեծ հնարավորությունները և ֆինանսավորման ամենատարբեր կառուցվածքային լուծումներ: Այսօր Ամերիաբանկը համագործակցում է տարածաշրջանում գործող բոլոր միջազգային ֆինանսական հաստատությունների հետ և նրանցից ներգրավել է ավելի քան $700 մլն, ինչպես իր, այնպես էլ՝ իր հաճախորդը հանդիսացող ընկերությունների համար: Global Finance ամսագրի կողմից Ամերիաբանկին «Լավագույն ներդրումային բանկ» անվանակարգում չորրորդ տարին անընդմեջ շնորհվող մրցանակը նույնպես ապացուցում է, որ բանկը մատուցում է միջազգային կարգի ներդրումային բանկային ծառայություններ, պատրաստ է ամբողջությամբ բավարարել շուկայի պահանջարկը` անկախ պրոդուկտի և գործարքի բարդությունից, ինչպես նաև հաստատում այն, որ այս ուղղությամբ բանկն ընտրել է ճիշտ ռազմավարություն: | Կիրակոսյանը՝ Հաագայում․ ՄԱԿ ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն Նա ներկայացրել է առարկություններն Ադրբեջանի ներկայացրած պահանջների նկատմամբ Ապրիլի 28–ին մայրաքաղաքում փակ փողոցներ կլինեն․ «Երևանի մարաթոնն» է Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցի մոտ 2000 վազորդ Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ |