Ճգնաժամը՝ բիզնեսի զարգացման նոր հնարավորություն ԱԿԲԱ Բանկից

Արսեն Մելքոնյան.

Ճգնաժամը՝ բիզնեսի զարգացման նոր հնարավորություն ԱԿԲԱ Բանկից

PanARMENIAN.Net - 2020 թվականի սկզբից կորոնավիրուսով պայմանավորված դժվարությունները նոր կանոններ սահմանեցին բիզնեսի համար: Շատ դեպքերում ստեղծված դժվարությունները բիզնեսների համար նոր մեկնարկի և նոր հնարավորությունների սկիզբ կարող են դառնալ: Ինչպիսի՞ն էր իրավիճակը Հայաստանի բիզնես ոլորտում համավարակի սկզբում, ընթացքում, և ի՞նչ կարելի է սպասել ապագայում, ինչպես նաև պետական աջակցությամբ ծրագրերի միջոցով ստեղծված նոր հնարավորությունների մասին։ Այս և այլ բիզնես թեմաների մասին պատմում է ԱԿԲԱ Բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը։
Ի՞նչ իրավիճակ էր հայաստանյան բիզնես ոլորտում համաճարակի տարածման սկզբում:
Սկզբնական շրջանում մենք գործ ունեինք որոշակի խառնաշփոթի հետ, որը, կարծում եմ, կապված էր տեղեկատվության պակասի հետ: Բիզնեսը հանկարծակիի էր եկել, բայց որոշ ժամանակ անց սկսվեց ադապտացիայի փուլը։ Այս ճգնաժամի ընթացքում ընդգծվեցին և դուրս բերվեցին բիզնեսի բնականոն գործունեության շարունակական ապահովման հիմնական գրավականներն ու գործիքները. հեռավար աշխատանքի կազմակերպում, անվտանգության նոր կանոններ, աշխատանքների ընթացքը ճշգրիտ կազմակերպելու համար վարվելակերպի այլ կանոնների սահմանում և այլն։ Այս ամենը մեծապես օգնեց իրավիճակի որոշակի կայունացմանը։ Վարքագծային այս փոփոխությունները դրսևորվեցին բոլորի մոտ՝ և՛ գործատուների, և՛ աշխատակիցների, և՛ հենց հաճախորդների:

Ի՞նչ իրավիճակ է այժմ հայաստանյան բիզնես ոլորտում:
Այս իրավիճակում տնտեսվարողներին պայմանականորեն կարող ենք բաժանել երեք մեծ խմբի: Առաջինում այն ձեռնարկություններն են, որոնք այժմ չեն գործում: Օրինակ՝ այն հյուրանոցները, որոնց գործունեությունը հիմնականում պայմանավորված է արտաքին տուրիզմով: Ներկա փուլում այս կազմակերպություններից ակնկալել, որ ակտիվություն կցուցաբերեն, կարծում եմ, իրատեսական չէ։ Երկրորդ խումբը: Ձեռնարկություններ, բիզնեսներ, որոնց մոտ նախկինի համեմատ որոշակի անկում արձանագրվել է, բայց այս իրավիճակում առկա ակտիվությունը նրանց թույլ է տալիս ապահովել որոշակի կայունություն։ Եվ երրորդ խումբը: Բիզնեսներ, որոնք չեն տուժել կորոնավիրուսի պայմաններում և որոշակի աճ են ապահովել: Խոսքն այն ձեռնարկությունների մասին է, որոնք իրացման խնդիր չեն ունեցել և չունեն: Վերջիններիս մոտ նույնիսկ աճի տեմպ է գրանցվել: Եվ, իհարկե, այս բիզնեսները շատ լավ առիթ ունեն ավելի զարգանալու:

Պետական աջակցությամբ ծրագրերի մասին: Ի՞նչ դեր ունեցան այս ծրագրերը ներկա իրավիճակում, և ի՞նչ հնարավորություններ են ստանում տնտեսվարողները:
Իրավիճակի կայունացման համար անկյունաքարային դեր են ունեցել պետական աջակցությամբ ծրագրերը։ Բայց կարևոր է շեշտել, որ այս ծրագրերը վերջին հույսի փրկօղակ չեն եղել: Մեծ հաշվով բոլոր ընկերություններն են տուժել կորոնավիրուսից, և մենք այս ծրագրերը դիտարկում ենք որպես լավ հնարավորություն բիզնեսի աճի, զարգացման և, ինչու ոչ, էական լավ պայմաններով՝ 0 տոկոս տոկոսադրույքով վարկավորվելու համար, որը սովորական պայմաններում, հասկանում ենք, որ անհնարին էր: Բիզնեսը պետք է այս հնարավորությանը փորձի նայել ոչ թե տուժած կազմակերպության դիրքից, այլ այս ծրագրերը դիտարկել որպես նոր հնարավորություն՝ զարգանալու, վերապրոֆիլավորվելու համար:

Ի՞նչ կարելի է սպասել ապագայում:
Ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ այս դժվարին իրավիճակում ունենք գործընկերներ, որոնք ոչ միայն կարողացել են կայունություն ապահովել, այլև ընդլայնել, հիմնել ու զարգացնել իրենց գործունեությունը։ Մեր պետության և տնտեսության համար շատ կարևոր է բիզնես ոլորտի ադապտացիոն ունակությունների զարգացումը հնարավոր նոր ստեղծվող իրավիճակներում: Օրինակ՝ անհրաժեշտ է ճկունություն բիզնեսի տրանսֆորմացիայի՝ թվային տիրույթ տեղափոխվելու հնարավորությունների մասով։ Մենք էլ՝ մեր հերթին, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, պատրաստ ենք մեր գործընկերների հետ քայլ առ քայլ կամ մեծ թռիչքներով առաջ շարժվել։ ԱԿԲԱ Բանկը մեկ անգամ չէ, որ ապացուցել է իր գործընկերների կողքին ամուր կանգնած լինելու փաստը։ Մենք ճգնաժամի ի հայտ գալու առաջին օրվանից ինտենսիվ և, որ ամենակարևորն է, անհատականացված մոտեցմամբ արձագանքել ենք մեր բոլոր գործընկերների մոտ ստեղծված խնդիրներին։ Կիրառել ենք լայն գործիքակազմ. համատարած վարկային արձակուրդի տրամադրում, տարբեր տեսակների վճարների չեղարկում, կազմվել են նոր՝ երկարաձգված մարման գրաֆիկներ։ Այս փուլում վարկերի տոկոսադրույքները որքան հնարավոր է տրամադրվել են ցածր շեմով՝ հաշվի առնելով, որ ստեղծված իրավիճակում ձեռք ձեռքի տված է պետք պայքարել, միասին կառավարել ռիսկերը և, եթե որոշակի դժվարություններ էլ կան, դրանք էլ բաշխել մեր և մեր գործընկերների միջև՝ խնդիրները միասին հաղթահարելու համար։

Պետական աջակցության առաջին ծրագրով տրամադրվող վարկերի պայմաններին կարելի է ծանոթանալ ԱԿԲԱ բանկի կայքում։

Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների պետական սուբսիդավորման ծրագրի պայմաններին կարելի է ծանոթանալ ԱԿԲԱ բանկի կայքում:

Պետական աջակցությամբ գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագրերին հնարավոր է դիմել օնլայն:

 Ուշադրության կենտրոնում
Ծաղկի գները 2-2․5 անգամ նվազել են

Ծաղկի գները 2-2․5 անգամ նվազել են ՏՄՊՊՀ-ի առաջարկով ծաղկի մեծածախ և մանրածախ կետերում փակցվել են նաև գնապիտակներ