Ֆիլիպ Լինչ.Լավատեսորեն եմ տրամադրված, կարծում եմ` ականատես կլինենք տնտեսության վերականգնմանը, ինչն էլ կարտացոլվի ֆինանսական շուկաներում15 ապրիլի 2021 PanARMENIAN.Net - Ամերիաբանկի խորհրդի անկախ անդամՖիլիպ Լինչը ֆինանսների աշխարհում է ավելի քան 30 տարի: Հարցազրույցում նա ներկայացրել է Հայաստանի տնտեսության վերաբերյալ իր գնահատականներն ու վերլուծությունները։ Կարո՞ղ է արդյոք Հայաստանը գնալ տնտեսության զարգացման ասիական մոդելի ուղիով, ի՞նչ մարտահրավերներ ու զարգացման հեռանկարներ ունենք, ո՞րն է 2020 թ.-ի հաղթահարման ու իրական տնտեսության վերականգնման ուղին։ «Ասիական զարգացման մոդելը մասամբ կիրառելի է նաև Հայաստանի նման տնտեսություն ու պատմություն ունեցող երկրի համար, հատկապես շուկայական տնտեսության անցման համատեքստում: Որպես ԱՊՀ երկիր` այստեղ առկա է հստակ ուղղվածություն դեպի շուկայական տնտեսություն և քաղաքացիների կենսամակարդակի բարելավում: Ահա այսպիսին են Հայաստանն ու Ամերիաբանկը: Շատ հստակ է երևում ուղղվածությունը դեպի երկիր, քաղաքացիական հասարակություն և դեպի հաճախորդներ: Կարծում եմ` այս ամենը շատ լավ արտացոլում է այն, ինչ տեղի է ունեցել Ասիայում: Հարկ է նշել նաև աշխարհագրական դիրքը.Հայաստանը գտնվում է Արևելքն ու Արևմուտքը միմյանց կապող համաշխարհային առևտրի պատմական խաչմերուկում: Կարևոր է նաև Սփյուռքի գործոնը: Այս առումով, կարծես, բնականոն կերպով ապահովվում է կապը Հայաստանի և աշխարհի միջև: Եվ վերջապես կարևոր է նաև քրտնաջան աշխատանքը: Ասիական տնտեսական հրաշքը բնութագրող թիվ մեկ գործոնը հենց քրտնաջան աշխատանքն է, ուղղվածությունը դեպի կրթությունը, կատարելագործումը: Ես այս ամենը տեսնում եմ Ամերիաբանկի հետ իմ բոլոր շփումների ընթացքում»: | Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում Team-ի 4G ինտերնետը հնարավորություն կտա մետրոյի ուղևորներին անխափան օգտվել հավելվածներից, դիտել տեսանյութե Կիրանցի ղեկավար. Փաշինյանն ասել է՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող մեր հողերը վերադարձնելու ենք Տավուշի 4 գյուղ հանձնելու Ադրբեջանի պահանջի վերաբերյալ Կիրանցի գյուղապետն ասել է, որ դրանք ադրբեջանական գյուղեր են Բայրամովը Բոնոյին է ներկայացրել Բաքվի «ակնկալիքները ՀՀ հետ խաղաղ գործընթացից» Նրանք քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը Փաշինյան․ ՀՀ այն ուրվագիծը, որ ցույց եմ տվել ասուլիսին, ցուցադրել եմ նաև Տավուշում «Հարցեր կային, որ տեղում դրանց սրությունը, այսպես ասած, ավելի էմոցիոնալ ու ավելի գործնական զգացի»,-ասել է նա |