24 մարտի 2006 - 18:19 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Զարդուշտ Ալիզադե.
Ղարաբաղյան հակամարտությունը կարող են կարգավորել ոչ թե օտար քեռիները, այլ հենց Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդները
Վերջին ժամանակներում անչափ ակտիվեցել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործըթացը: Սակայն, Բաքուն լսել նույնիսկ չի ցանկանում ինչ-որ փոխզիջումների մասին, հայտարարելով, որ Ադրբեջանի ամենամեծ զիջումը բանակցություններին մասնակցելն է: Հակառակ կողմի կածիքը ղարաբղայն հակամարտության կարգավորման հարցում միշտ էլ հետաքրքրիրմ է: PanARMENIAN.Net-ը խնդրել է ադրբեջանցի հայտնի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեին մեկնաբանել Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները եւ իրադրությունը տարածաշրջանում ընդհանրապես:
Որքանով կարելի դատել ադրբեջամնական մամուլի հրապարակումներից, Դուք բավական օբյեկտիվ եւ սթափ եք գնահատում իրադրությունը Հրավային Կովկասում: Ինպե՞ս կբնորոշեիք Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները առաջիկա 5-10 տարվա համար:
Հարավային Կովկասի ապագան, եթե ներկայիս դրությունը տեղափոխենք ապագա, առանց հրաշքի հնարավորությունը հածվի առնելու(առաջին հերթն նկատի ունեմ գիտակցության գերակայությունը բանզդների նկատմամբ), շատ տխուր է: Փոխզիջման վբրա հիմնված Լեռնային Ղրաբաղի հակամարտության կարգավորման բացակայության դեպքում մեր երկրներն ու ժողովուրդները կշարունակեն թշնամությունը: Ոչ մի տարածաշրջանային կամ մայրցամաքային ինտեգրացիա չի կարող անցնել մեր զգային առասպելների եւ իշխող էլիտաների հզոր հզոր ռեդուտների միջով: «Հարկադրական խաղաղություն» պետք չէ սպասել դրսից, ջուրը Հարավային Կովկասում հակամարտության պատճառով շատ պղտոր է, իսկ տնտեսական եւ աշխարհքաղաքկան ձկնկները այդպիսի ջրում շատ հեշտ են բռնվում:
Հարցազրույցներից մեկում Դուք ասել եք. «Ես Ադրբեջանի այն քիչ քաղաքագետներից եմ, լրագրողներից եմ, որոնք հանդես են գալիս Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների բարելավման օգտին»: Ձեզ կարելի՞ է այս հարցում լավատես համարել:
Ես իրոք կարծում եմ, որ Հայաստանի եւ Թուքրիայի հարաբերությունների բարելավումը լավ ազդեցություն կունենա ոչ միայն Հայաստանի ներքիան քաղաքական, տնտեսական, գաղափարախոսական իրադրության վրա, այլեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա: Որքան շատ հայեր տնտեսապես շահեն Թուրքիայի հետ համագործակցությունից, այնքան ավելի քիչ հնարավորություն կունենան Հայաստանի որոշակի քաղաքական ուժեր իրենց քաղաքկանությունը Հայստանի եւ Թոըշւրքիայի թշնամանքի վրա կառուցել: Բնական է, թե Թուրքիքյում թե Ադրբեջանում ստիպված կլինեն լռել նրանք, ովքեր մասնագիտացած են «հայ-թուրքական հավերժ թշնամանքի» վրա: Ինտեգրվող Եվրոպան բարի օրինակ է: Սակայն հարկավոր են նաեւ պատասխան քայլեր: Հայստանու շատերը համոզված են, որ Թուրքիան պետք է ճանաչի 1915 թգվականի իրադարձությունները դրանից բխող բոլոր հետեւանքներով, իսկ Թուրքիան գտնում է, որ Հայաստանը պքտ է դադարի հակաթուրքկան ուժերի` առաջին հերթին ռուսական հատուկ նշանակության ծառայությունների եւ Եվրոպայի իրավ-կոնսերվատիվ ուժեր ձեռքում: Լավատես եմ ես թե ո՞չ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների բարելավման կապակցությամբ: Ես շատ զգուշավոր լավատես եմ` հույս դնելով հայ ժողվրդի առողջ բանականության եւ պատմական հեռանկարի զգացողության վրա: Դեռ Հայաստնի եւ դրա մտավորականության մեծ մասի իրական դիրքորոշումը ամուր լավատեսության հիմքեր չի տալիս:
Ձեր կարծիքով ինչպեիսի՞ն է ճիշտ ձեւակերպումը. Լեռնային Ղարաբաղի թե հայ-ադրբեջանական հակամարտություն : Դուք իրո՞ք կարծում եք, որ Հայաստանը տարածքային հավակնություններ ունի Ադրբեջանի նկատմամբ:
Բնական է, որ ես ոչ միայն կարծում եմ, այլեւ համոզված եմ դրանում: Հայաստանի Զինված Ուժերի առկայությունը Ադրբեջանի տարածքում այդ հավակնությունների ամենաուղղակի ապացույցն են հանդիսանում: Ավելացնեմ նաեւ այն, որ Հայաստանի նախագահը, իրավունքին հակառակ, ղարաբաղցի Ռոբերտ Քոչարյանն է: Բայց դա հեչ, մանրուք է` պարզապես նաիվ հարցի առիթով:
Արդյոք կգա՞ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնագրի ստորագրաման ժամանկը:
Հուսով եմ, որ առաջին հերթին Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ համաձայնագիր կստորագրվի, ըստ որի Հայաստանը կհրաժարվի Ադրբեջանի ներքին գործերին խառնվելուց, ապա Ադրբեջանի քաղաքացիների, Ղարաբաղի բոլոր բնակիչների, առանց ազգայաին պատկանալեության խտրականության, համատեղ խաղաղ կյանքի ճանապարհներն ու ձեւը այնքան էլ բարդ չի լինի գտնել: Բնականաբար, մեթ տերությունների (ինչպե՞ս կարելի է առանց նրանց) եւ ՄԱԿ-ի երաշխավորություններով:
Դուք մեծ նշանակություն եք տալիս հանրության եւ ժողվրդական դիվանագիտության դերին հակամարտության կարգավորման մեջ: Նրանք իրո՞ք կարող են դրական դեր խաղալ:
Ես համողված եմ, որժողովրդական դիվանագիտությունը արդեն մեր ժողովուրդներին մեծ օգուտ է բերել. բավական է հիշել ռազմագերիների եւ պատանդների ազատումը: Ներկայիս փուլում արդյունավետությունը ցածր է, քանի որ դրա դեմ հանդես են գալիս Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների միավորված ուժերը: Ժողովրդական դիվանագիտությունը թշնամանքի ջունգլիներում արահետ հատող ռահվիրա է: Կգնա արդյոք ժողվուրդը մի խումբ իդեալիստների , թե իշխանության տերերի հանցավոր կազմակերպությունների հետեւից, ոչ ոք չգիտի: Այդ ամենի վրա թե' Մերձավոր Արեւելքում եւ թե' Հարավային եւ Հյուսիսային Կովկասում ազդում է մեծ տերությունների էլիտայի շահերը:
Այժմ Ձեր երկրում շատ են խոսում ռազմական գործողությունների վերսկսման մասին: Ձեր նախագահը իրո՞ք այդպես ռազմատենչ է տրամադրված. թե՞ բոլոր այդ ճառերը Հայստանին եւ Լեռնային Ղարաբաղին վախեցնելու համար են:
Անձամբ ես չեմ հավատում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսմանը առաջիկայում: Սակայն ես հաճախ սխալվում եմ այն պատճառով, որ հաշվի չեմ առնում խաղի կարեւոր մասնակիցների հիմարության եւ ագահության աստիճանը:
Այս տարի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երեք հանդիպումներ ավարտվեցին ոչնչով: Այնուամենայնիվ, պրն. Սթիվեն Մաննը համոզված է, որ 2006 թվականին հակամարտությունը կկարգավորվի: ԻՆչ ե՞ք կարծում, կա՞ն հիմքեր այդքան լավատես լինելու համար, թե նա ցանկալին իրականության տեղ է հրամցնում:
Այդ հարցը պետք է ուղղել Սթիվեն Մաննին: Ես համոզված եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող են կարգավորել ոչ թե օտար քեռիները, այլ հենց Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդները: Եթե պարոն Ալիեւն ու պարոն Քոչարյանը թույլ տան: