2 մայիսի 2007 - 17:53 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Վան Գրիգորյան.
Հայաստանը չի գնա փոխզիջման Ցեղասպանության հարցում Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար
Հարցն այն մասին, թե ԱՄՆ-ի համար որն է ավելի շահավետ, Հայոց ցեղասպանության ճանաչումը, թե Թուրքիայի հետ բարի հարաբերությունները, դարձել է ամերիկացի փորձագետների համար առավել տարածված թեման: Վերջին իրադարձությունները Թուրքիայում, որ սպառնում են աշխարհիկ վարչակարգին, թույլ են տալիս կասկածի տակ դնել ԱՄՆ վարչակազմի գործողությունների ճշտությունը: Ստեղծված իրադարձությունը PanARMENIAN.Net-ին մեկնաբանում է Հայ-թուրքական համաձայնեցման հանձնաժողովի (TARC) նախկին համանախագահ, ամերիկացի փորձագետ Վան Գրիգորյանը:
Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք կարտացոլվի ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի ընդունումը Հայաստանի վրա:
Բանաձեւը կարեւոր է ոչ միայն Հայաստանի, սփյուռքի եւ ցեղասպանության բոլոր պոտենցիալ զոհերի համար, այն կարեւոր է նաեւ ԱՄՆ-ի համար: Բանաձեւը ներառում է 30 առաջարկ, որոնք մանրակրկիտ ձեւով ներկայացնում են ԱՄՆ-ի արխիվները` Ցեղասպանության ճանաչման եւ վերաբերմունքի վերաբերյալ: Որքան շուտ Կոնգրեսը ընդունի այդ բանաձեւը, այնքան լավ, քանի որ մինչ այդ ԱՄՆ-ն կլինեն քննադատության ներքո, մինչ այդ ասելու են, որ Վաշինգթոնը կարող է փոծխել իր սեփական պատմությունը կարճատեւ քաղաքական շահի համար, տվյալ դեպքում, Թուրքիայի պատասխան քայլից վախենալով: Դա չի օգնի Ամերիկային եւ չի արտացոլի իրենց ցանկացած մարդկանց եւ կառավարության դիրքորոշումը: Իսկ Հայաստանի համար, որքան արագ ԱՄՆ-ն ընդունեն բանաձեւը եւ ճիշտ ուղու վրա կանգնեն այս հարցում, այնքան լավ. հայ-ամերիկյան հարաբերությունները կսկսեն լավանալ:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ «հայկական սփյուռքն օգտագործում է Հայոց ցեղասպանության հարցը Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար»...
Վարչապետ Էրդողանն ու իր Ադրարության եւ զարգացման կուսակցությունը (AKP) իրենց կրոնական հանդուրժողականության եւ արդար կառավարման սկզբունքները կյանքի կոչելու հնարավերություն ունեն: Դրա փոխարեն, սակայն, նրանք հետեւում են ավանդական ազգայնամոլական քաղաքականությանը, մեղադրելով ուրիշ մարդկանց եւ խմբերին` իրականությունից շեղելու նպատակով: Հայոց ցեղասպանությունը բաց վերք է. մենք դրա մասին չենք խոսում Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար: Ընդհակառակը, մենք հավատում ենք, որ Թուրքիան պետք է հաշտվի իր անցյալի հետ, եթե ցանկանում է անկեղծ լինել իր ժողովրդի հետ եւ նրան տանել դեպի առավել լավ ապագա: Վերջերս Թուրքիան համատեղ հանձնաժողով ստեղծելու կոչ է արել հայ-թուրքական հարաբերությունների հարցով իրական դիրքորոշումից շեղելու համար: Մենք Թուրք-հայկական համաձայնեցման հանձնաժողովի (Turkish Armenian Reconciliation Commission, TARC) երեքամյա աշխատանքի փորձ ունենք, սակայն Թուրքիան չի ընդունել շահագրգիռ կառավարությունների հանձնարարականները. այդ սխալը բացասական կազդի Թուրքիայի վրա:
Հայաստանը պատրաստ է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց նախապայմանների: Ինչպիսի՞ն է Ձեր տեսակետը «առանց նախապայմանների» քաղաքականության նկատմամբ:
Նման քաղաքականությունըՀայաստանի համար նշանակություն ունի եւ նրան տեղափոխում է բարձր դիվանագիտական մակարդակ:Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը քաղաքացիական հասարակության հարաբերությունների խորը հիմքեր է պահանջում, դիվանագիտական հարաբերությունները կաջակցեն ոչ միայն պաշտոնական, այլեւ հասարակական շփումներին: Թուրքիան բազմաթիվ անգամներ տարբեր պայմաններ է առաջարկել, իսկ հետո ինքն էլ դրանք փոխում էր: Մի դեպքում այդ պայմանները ենթադրում էին Ադրբեջանի համաձայնությունը Հայաստանի եւ Թուրքիայի դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցում, մյուսները պահանջում էին գոյություն ունեցող սահմանների ճանաչում եւ Հայոց ցեղասպանության ճանաչման բացառում` որպես հարաբերությունների հաստատման նախապայման: Արժէ նշել ազգայնամոլական քաղաքականության հաղթանակը պետականի նկատմամբ: Ճակատագրի հեգնանքով, Մոսկվայի եւ Կիպրոսի համաձայնագրերը, որոնք որոշել են սահմանները, Հայաստանին Թուրքիայի տարածքով ազատ անցնելու հնարավորություն են տալիս: Փորձագետը նշում է, որ Թուրքիան շարունակում է խախտել համաձայնագրի կետերը, եւ ապացուցում է, որ նա իրոք հետաքրքրված չէ տարածքային հարցերում, սակայն արհեստականորեն խնդիրներ է ստեղծում, որպեսզի սանձի ներքաղաքական ուժերը: Համանմանորեն. նույնիսկ չնայած Կիպրոսի հարցում Թուրքիայի շահագրգռվածությանը, նա դիվանագիտական հարաբերություններ ունի Հունաստանի հետ: Դա հայկական քաղաքականության խնդիրը չէ, այլ դրա մատուցման խնդիրն է, շահերի հակադրումը չի բերում խնդրի կարգավորման: Մի բան հաստատ է. Հայաստանը երբեք չի գնա փոխզիջման Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Ղարաբաղի խնդրի կարգավորման համար:
Ինչու՞ TARC-ը ավարտեց իր աշխատանքը:
Մենք արեցինք ինչ պետք է անեինք եւ դա միակ պատճառն է: Ենթադրվում էր, որ աշխատանքները կտեւեն մեկ տարի: Սակայն անցավ երեք տարի, մինչ մենք կարողացանք հանձնարարականներ ներկայացնել կառավարություններին: Իհարկե մենք գիտենք, թե որքան հանդիմանություններ են առաջացրել գործընթացն ու ներկայացված փաստաթղթերը, սակայն TARC անդամները գիտեին, թե իրականում ինչ է կատարվում եւ կարողացան ավարտել աշխատանքը:
Հնարավո՞ր է, որ Թուրքիան ի վերջո անդամակցի Եվրամիությանը:
Ես չեմ հանդիսանում Եվրամիություն Թուրքիայի ընդունելության հանձնաժողովի անդամ, սակայն կարծում եմ, որ Թուրքիան եւս մեկ ճգնաժամով կանցնի: Ես շատ գոհ կլինեմ, եթե Թուրքիան մտնի ԵՄ երկրների շարքը, որոնց համար հիմնական սկզբունքներից մեկը հանդուրժողականությունն է: Սակայն, պետք է պատրաստ լինել ռիսկի, եթե դա տեղի չունենա: Օրինակ, համակրանքի այն դրեսւերումներին, որոնք եղան Հրանտ Դինքի սպանության կապակցությամբ, մի շարք ահավոր իրադարձություններ հետեւեցին: Թուրքական քաղաքականությունը Իրաքի անկայուն ապագայի եւ այլ տարածաշրջանային զարգացումների նկատմամբ պետք է նկատի առնվի: Նրանց համար, ովքեր ապրում է Թուրքիայում եւ նրա սահմաններից դուրս ավելի այնքան լավ կլինի, որքան մոտ է Թուրքիան մարդու իրավունքների, կրոնական հանդուրժողականության հարգանքին, իր անցյալի ընդունմանն ու լավ կառավարմանը` լինելով կամ իսլամիստական երկիր, կամ ԵՄ անդամ: