Արմեն Աշոտյան.Այսօր Թուրքիան դեռ հասուն չէ Եվրամիության համար14 դեկտեմբերի 2007 PanARMENIAN.Net - Կոսովոյին անկախություն տրամադրելու միջազգային հանրության պատրաստակամությունը մի շարք հարցեր է ծնում եւ դրանցից առաջինը` ինչպես կարող է անդրադառնալ այդ փաստը ԱՊՀ տարածքի «սառեցված» հակամարտությունների ճակատագրի, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա: Ստեղծված իրավիճակը PanARMENIAN.Net-ին մեկնաբանում է ՀՀ Ազգային Ժողովի եվրաինտեգրման հանձնաժողովի անդամ, քաղաքագետ Արմեն Աշոտյանը: Այսօր շատ է խոսվում Կոսովոյի ապագա անկախության եւ ԱՊՀ տարածքի հակամարտությունների համար նախադեպի ստեղծման մասին: Ինչպիսին է Ձե՞ր կարծիքը: Այդ խնդիրները իրական քաղաքականության (realpolitik) հարթությունում են: Ղարաբաղի խնդիրը նախադեպի կարիք չունի, այն կարգավորվում է բացառապես միջազգային իրավունքի շրջանակներում: Ադրբեջանական կողմի փաստարկները շինծու են, հայկական կողմինը հիմնված են միջազգային իրավունքի վրա: Եւ եթե Կոսովոյին անկախություն տրամադրվի, ապա Ղարաբաղը առավել քան ունի դրա իրավունքը: Եւ հետո, Ղարաբաղն ու Կոսովոն բազմաթիվ տարբերություններ ունեն: ԼՂՀ-ն զարգացող տնտեսությամբ կայացած, ինքնավերահսկվող պետություն է: Եւ ամենակարեւորը` Ղարաբաղը չի հանդիսանում ապակայունացնող գործոն տարածաշրջանում, ինչը չես կարող ասել Կոսովոյի մասին: Միակ մինուսը ժողովրդագրական գործոնն է: Կոսովոյում 2 միլիոն ալբանացի կա, իսկ ԼՂՀ-ում` 150 հազար հայ: Սակայն ինչպես էլ դա չլինի, Ղարաբաղը երբեք չի եղել եւ չի լինի Ադրբեջանի բաղկացուցիչ մասը: Եթե միջազգային հանրությունը ճանաչի Կոսովոյի անկախությունը, իսկ ԼՂՀ-ինը` ոչ, ապա դա կլինի երկակի չափանիշների աղաղակող եւ ցինիկ օրինակ: Այս հարցում կարեւոր դեր է կատարում ռուսական գործոնը... Իրոք, Ռուսաստանի դերը Բալկաններում շատ մեծ է, ինչպես եւ Կովկասում, սակայն, այնուամենայնիվ, երկար ժամանակ առաջնային է եղել բալկանյան քաղաքականությունը: Փաստորեն, մենք հետեւում ենք ռուսական դիվանագիտության կործանմանը Բալկաններում, եւ Կոսովոն վերջին հարցն է, որտեղ Ռուսաստանը դեռ կարող է ազդեցություն ունենալ: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանը ասյօր կարող է հայտարարել գերտերության իր դիրքի վերականգման մասին: Կկարողանա՞ արդյոք նա իրոք վերականգնել նախկին հզորությունը, ցույց կտա Կոսովոն: Իսկ եթե, օգտագործելով Կոսովոյի նախադեպը, այն վճռականություն չցուցաբերի հարավկովկասյան հանգույցները քանդելու համար նույն մեթոդը օգտագործելու համար, ապա այն վերջնականապես կկորցնի գերտերության կարգավիճակը: ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցով ամենաքիչը երկու կարծիք գոյություն ունի: Ոմանք ասում են, որ Հայաստանի համար դա լավ է, մյուսները ասում են` դա մեր գործը չէ... Ոչ, դա հենց մեր գործն է: ԵՄ-ին Թուրքիայի ամդանակցության հարցը կայանում է Հայաստանի ազգային շահերի հարց: Եթե դա լինի այն Թուրքիան, որը չի վախենում իր անցյալից, համապատասխանում է եվրոպական չափանիշներին ազգային փոքրամասնությունների իրավունքներին խոսքի ազատության ասպարեզում, ինչը շատ կարեւոր է տեղեկատվական դաշտի թափանցիկության տեսանկյունից, նկատի ունեմ արխիվներն ու փաստաթղթերը, ունենա թափանցիկ տնտեսություն, ապա դա կլինի հարեւան, որի մասին միայն կարելի է երազել: Սակայն այսօր Թուրքիան դեռ հասուն չէ Եվրամիության համար: Չարժէ նաեւ մոռանալ, որ եվրաինտեգրումը հանդիսանում է Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունը: Դա Եվրոպական հարեւանության քաղաքականության (ENP) ծրագիրն է, ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը (ԱԳԳԾ): ԵՄ անդամ Թուրքիա նշանակում է բաց ցամաքային սահման, առանց որի հնարավոր չէ լիակատար եվրաինտեգրում: Այսինքն, ռազմավարական տեսանկյունից, Հայաստանին իրոք ձեռնտու է Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին: Եւ ժողովրդավարական Թուրքիան սկզբունքորեն հնարավոր է, ամեն ինչ կախված է եվրոպական «բլիթի» քաղցրությունից եւ մեծությունից: Սակայն ինքը` Թուրքիան, այսօր բավական անկանխատեսելի է... Այո, այդ երկիրը մինչեւ հիմա գտնվում է ազգային-պետական ինքնության փնտրտուքներում: Թուրքերը այդ գործընթացում են արդեն ավելի քան 70 տարի եւ ինչպիսին կլինի որոշման վերջին տարբերակը, հայտնի չէ: Սակայն հստակ հայտնի է մի բան. հիմնական սպառնալիքը Հայաստանի համար բխում է Թուրքիայից: Գլոբալ տեսանկյունից, հայ-թուրքական հարաբերությունները հանդիսանում են տարածաշրջանի աշխարհառազմավարական կառուցվածքի անկյունաքարը: Հարաբերությունների բարելավումը բոլոր մակարդակներում կհանգեցնի տարածաշրջանի երկրների դիրքորոշման վերաիմաստավորման եւ առաջին հերթին, դա վերաբերում է Ռուսաստանին: Բնական է, որ Իրանին, Վրաստանին ու Ադրբեջանին եւս: Կողմերից շատերն են շահագրգռված հարաբերությունների բարելավման հարցում: Ամենաակտիվն այդ հարցում ԱՄՆ-ն ու ԵՄ-ն են, սակայն Ռուսաստանը դեռեւս ոչ մի քայլի չի դիմում այդ ուղղությամբ: Մենք նրանից կարող էինք ավելին ակնկալել: Գուցե ՌԴ-ին հեռանկարում վախեցնու՞մ է 102-րդ ռազմակայանի փակման գործոնը: Սակայն մեր հարաբերությունները ավելի խորը հիմքեր ունեն, քան պարզապես ռազմական համագործակցությունը: Ասում են, որ Հայաստանը պարտվել է Ադրբեջանին տեղեկատվական պատերազմում: Դուք համաձա՞յն եք: Համաձայն չեմ, սակայն պետք է մի շարք փաստեր նշեմ: Մենք չենք պարտվում տեղեկատվական պատերազմում, ճիշտ է, հիմնականում դա կատարվում է տեղեկատվական ռեսուրսների եւ սփյուռքի ջանքերի շնորհիվ: Սակայն մենք չունենք պետական տեղեկատվական քաղաքականություն: Մենք շատ հաճախ ենք ընկնում իրադարձությունների ետեւից: Հայաստանում բացակայում է համակարգումը վերլուծական կենտրոնների եւ երկրի քաղաքական ղեկավարության միջեւ: Հետո, մենք մինչեւ վերջ չենք հասկանում Ինտերնետի կարեւորությունը եւ աշխատում ենք կամ սիրողական մակարդակի վրա կամ զուտ էնտուզիազմով: Մենք ասում ենք, որ մենք միմյանցից փախչելու տեղ չունենք, Հայաստանն ու Ադրբեջանը հարեւաններ են, սակայն այնպիսի տեղեկատվական քաղաքականություն ենք վարում, որը տանում է ադունդ: Ընդ որում, երկու կողմերն էլ: Հոդվածներ. Քաղաքականություն | Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Ոստիկանները փակել են Կիրանցի ճանապարհը․ Բագրատ Սրբազանին ևս չեն թողնում գյուղ մտնել Սրբազանն, անդրադառնալով վարչապետի հարցազրույցին, ասել է, թե վերջինս «ծայրից ծայր սուտ է ասում» ՆԳՆ-ն հերքում է լուրերը, թե Տավուշից բերման ենթարկվածներին ծեծել են Նշվում է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը Բագրատ Սրբազան. Հայաստանի կառավարությունն ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ոստիկանները նրան թույլ չեն տալիս մտնել Կիրանց |