Լեշեկ Բալցերովիչ.Հայաստանի տնտեսությունը պետք է խուսափի «մեծ բումերից»16 սեպտեմբերի 2010 PanARMENIAN.Net - «Հայաստանը ճգնաժամից հետո. մարտահրավերներ և հնարավորություններ» համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան էր ժամանել 1989-1991թթ. Լեհաստանի փոխվարչապետ, Լեհաստանի ազգային բանկի նախկին նախագահ, լեհական տնտեսական բարեփոխումների գաղափարախոս, պրոֆեսոր Լեշեկ Բալցերովիչը: PanARMENIAN.Net-ի հետ հարցազրույցում Լեշեկ Բալցերովիչը պատմել է Հայաստանում ճգնաժամի հետևանքները հաղթահարելու մեթոդների, ինչպես նաև հայ-լեհական հարաբերությունները խորացնելու հնարավորության մասին: Դուք մասնակցել եք «Հայաստանը ճգնաժամից հետո. մարտահրավերներ և հնարավորություններ» համաժողովին: Ձեր կարծիքով, ինչպիսի՞ փորձով Լեհաստանը կարող է կիսվել Հայաստանի հետ ճգնաժամի հետևանքները հաղթահարելու ոլորտում: Կարծում եմ, որ տնտեսական քաղաքականությունը նման է բժշկության: Եթե որոշ երկրներում, ինչպես, օրինակ, Մերձբալթիայի երկրներում կամ Հայաստանում, նկատվում է ազգային եկամուտի անկում, ապա դա բացատրվում է ոչ միայն արտաքին ճգնաժամի հետևանքներով, այլ նաև տնային բումի հետևանքներով: Շատ հաճելի է, երբ այդ բումը կա և շարունակվում է, բայց երբ այն վերանում է, տհաճ է: Դրանից մեկ ելք կա. պետք է խուսափել մեծ բումից: Հայաստանում մեծ բում եղել է շինարարության ոլորտում, որտեղ ներդրումները կատարվել են հիմնականում արտաքին միջոցների հաշվին: Բայց պետք է հաշվի առնել, որ երբ ինչ-որ բան շատ արագ տեմպով է աճում, ապա արագ էլ անկում է ապրում: Պետք է զգուշություն հանդես բերել մակրոտնտեսական քաղաքականության մեջ: Դա շատ կարևոր է տնտեսական աճի տեսանկյունից: Հետևությունը համապարփակ է: Շատ կարևոր է, երբ կա մասնավոր հատված, բայց այն լավ է աշխատում, երբ կա մրցակցություն, հատկապես փոքր երկրում: Մասնավոր հատվածը լավ չի աշխատի, եթե մրցակցություն չկա: Մրցակցությունը նման փոքր երկրներում գալիս է արտաքին առևտրից, հատկապես` արտահանումից, բայց պետք է հաշվի առնել, որ ամենավտանգավոր մենատիրությունը գոյություն ունի հենց արտահանման ոլորտում: Լավ է, որ Հայաստանում հարկերը բարձր չեն: Ավելի լավ է կողմնակից լինել նրան, որպեսզի հարկերն արդար բաշխվեն: Պետք է, որպեսզի բոլոըր ցածր հարկեր վճարեն: Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Լեհաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ներկա մակարդակը: Ձեր կարծիքով, ո՞ր ոլորտներում կարող են արդյունավետ համագործակցել մեր երկրները: Առևտրի աճի տեմպերը կախված են գործընկերների տնտեսական աճից: Եթե Հայաստանում տնտեսական աճը շարունակվի, ապա համագործակցության համար պոտենցիալ կստեղծվի: Բայց շատ կարևոր է ձեռնարկատերերի միջև կապերի հաստատումը, այլ ոչ թե միայն նախարարների: Ես երբեք չեմ ասում, թե որ ոլորտներում մեր երկրները պետք է համագործակցեն, քանի որ կարծում եմ, որ պլանավորումը չի աշխատում: Պետք է ուղղակի մեր ձեռնարկատերերի առաջ նոր հնարավորություններ բացել:
Ի՞նչ կարող եք ասել Երևանի և Վարշավայի միջև քաղաքական երկխոսության մասին: Ես նախկին քաղաքական գործիչ եմ: Ես չեմ ներկայացնում կուսակցություն կամ պետական մարմին: Կարծում եմ, որ Հայաստանի և Լեհաստանի միջև պատմական կապ կա: Լեհաստանում մեծ համակրանք կա Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ: Դա արդեն լավ պոտենցիալ է պետությունների միջև կապերի զարգացման համար: Ինչպե՞ս եք վերաբերվում Լեհաստանի նախաձեռնած «Արևելյան գործընկերություն» նախագծին: Ըստ ձեզ, որքանո՞վ է արդյունավետ այս նախաձեռնությունը ԵՄ-ին և եվրոպական արժեքներին Հայաստանի մերձեցման տեսակետից: Հայաստանի և նախաձեռնության այլ մասնակիցների տեսանկյունից, շատ կարևոր է հնարավորինս արագ համաձայնագիր ստորագրել ազատ առևտրի ոլորտում: Դա կախված է ինչպես տնտեսական հանրությունից, իսկ այստեղ Լեհաստանը մեծ դեր է խաղում, այնպես էլ բարեփոխումների իրագործման տեմպից, որոնք հանգեցնելու են այդ պայմանագրի կնքմանը: Դժվար է գերագնահատել եվրոպական շուկա մտնելու նշանակությունը, ուստի, կարծում եմ, որ արժե իրագործել այդ բարեփոխումները: Բարեփոխումները զոհ չեն: Դրանք կարող են զոհ լինել որոշ քաղաքական գործիչների, բայց ոչ մարդկանց համար: Ես, իհարկե, նկատի չունեմ Հայաստանը:
Եկատերինա Պողոսյան / PanARMENIAN News | Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի անգամ 1 երեխայի համար Մանկապարտեզներում կան նաև կրթական լրացուցիչ վճարովի ծառայություններ Տաթևի վանքի շրջակայքում պտղատու այգի է հիմնվում՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Ծրագրին կարող են մասնակցել բոլորը՝ այցելելով գործակալության կայք և ձեռք բերել անվանական ծառ` սեղմելով «Տնկել ծառ» կոճակը Համազեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի Ադրբեջանը նաև պետք է իր պարտավորությունները կատարի մարդու իրավունքների ոլորտում Տոնոյան․ Եթե երկրի ղեկավարը կախիչների որակը զննելու ժամանակ ունի, թող նաև հրթիռները «զննելու» ժամանակ գտնի Ըստ նրա, զննության արդյունքներով հօդս են ցնդել հրթիռներին տրված «անորակ», «անպիտան» և «ժամկետանց» որակումները |