Իգոր Գանժա.Գովազդում հասարակական գիտակցությունը մանիպուլյացիայի ենթարկելը գանգի տրեպանցիա չէ26 հոկտեմբերի 2010 PanARMENIAN.Net - Գովազդի ռուսական ակադեմիայի ակադեմիկոս և Միջազգային գովազդային ասոցիացիայի ռուսական բաժանմունքի փոխնախագահ Իգոր Գանժան գովազդը համարում է ոչ թե արվեստ, այլ տեխնոլոգիա: Merсedes-Benz-ի, Bosh-ի, Sun Microsystems-ի, IBS-ի, Philip Morris-ի, Optima-ի, Electrolux-ի համար գովազդային արշավների հեղինակ է: Գովազդի մասնագետները մեջբերումներ են կատարում նրա չհրատարակտված «ԿրեաԿտիվ» գրքից, բայց, այնուամենայնիվ, Գանժան հայտարարում է, որ չի հասել խելագարության այնպիսի աստիճանի, որպեսզի իրեն համարի գովազդային գուրու: «Պոպոք» Գովազի առաջին միջազգային փառատոնի շրջանակներում Իգոր Գանժան հոկտեմբերի 30-ին Երևանում կանցկացնի վարպետության դասեր: «Որքա~ն հաճելի է սողոսկել ձեր ուղեղների մեջ»,- ասում էր Բեդբերգի «99 ֆրանկ» վեպի հերոսը: Ձեզ նույնպե՞ս հաճույք է պատճառում սպառողների ուղեղների մեջ մտնելը: Պետք չէ համարել համարել «99 ֆրանկը» գովազդային գործիչների առօրյայի մասին գիրք, իսկ ինձ` վեպի հերոս: Ուստի պատասխանն ավելի ձանձրալի կլինիմ, քան դուք սպասում էիք: Դրանք համոզելու տեխնոլոգիաներ են: Այսինքն դուք պետք է հասկանաք սպառողին և ապրումակցեք նրան: Այդ ժամանակ, դուք, հնարավոր է, կարողանաք անհրաժեշտ խոսքեր գտնել նրանք համոզելու համար: Իսկ սպառողին բութ անասուն համարելը, որին կարող եք կառավարել ճիպոտի օգնությամբ, և՜ միամիտ է, և՜ ինքնահավան, և՜ անպատշաճ; Ինչպիսի՞ դեր եք հատկացնում «Պոպոք» փառատոնին Հայաստանում գովազդի զարգացման գործում: Գովազդի որակը կախված է տնտեսության որակից, գովազդային գործիչների և նրանց պատվիրատուների որակից: Եթե հաշվի չառնենք տնտեսության զարգացումը, որի վրա փառատոնը հազիվթե կարողանա ազդել, կարելի է նշել մասնագիտության բարձր չափորոշիչների մշակման մեջ կարևոր դերը, որը փառատոնը կարող է խաղալ մրցույթային աշխատանքների ադեկվատ գնահատականի միջոցով: Կարելի է խոսել փառատոնի միջազգային կրագավիճակի ազդեցության մասին հասարակության մեջ գովազդային գործիչի մասնագիտության հեղինակության բարձրացման վրա, և նշանակում է, բարձրանում է տաղանադավոր երիտասարդությանը գովազի մեջ ընդգրկելու հնարավորությունը: Եվ վերջապես, կարելի է և պետք է ասել այն մասին, որ փառատոնը գովազդային գործիչների ընկերակցության, արտադրության ձևավորման գործիքներից է: Այն նախանշում է արդյունաբերության սահմանները, թույլ է տալիս գովազդում աշխատող մարդուն զգալ իր պատկանելությունը մարդկանց խմբին, որոնց միավորում են ընդհանուր շահերը: Իսկ նման զգացողությունը բարձրացնում է գովազդում ինքնակարգավորման գործընթացների թողարկման, կորպորատիվ չափորոշիչների ձևավորման հնարավորությունը, որոնք բարձրացնում են գովազդի որակը, աշնանացանի ծլունակությունը, հիվանդանոցի միջին ջերմաստիճանը, հասարակության մեջ բարոյական մթնոլորտը և երկրի համար շատ կարևոր ցուցանիշների:
Ինչո՞ւ համաձայնվեցիք մասնակցել փառատոնին: Որովհետև այս փառատոնն, անկասկած, լավ գործ է: Իսկ լավ գործերին պետք է աջակցել:
Ձեր ո՞ր աշխատանքով եք ամենից շատ հպարտանում: Գովազդային գործչի մասնագիտության մեջ տարօրինակ է մեկ կոնկրետ աշխատանքով հպարտանալը: Դու նույնիսկ չես կարող սփոփել քեզ «այնքան լավն է, որքան քո վերջին աշխատանքը» արտահայտությամբ: Կամ դու անընդհատ կատարում ես որակյալ աշխատանքեր, և քո հաճախորդները երջանիկ են, և դու ժամանակ ունես դափնիներով լցված բարձի վրա քնելու համար, կամ շուկայի հոսանքը քեզ քշել է, և այդ ժամանակ հատկապես զվարճալի է լսել այն մասին` ինչով ես հպարտանում: Ծիծաղելի է մրցանակներով հպարտանալը, նույնիսկ փառատոնային: Կներեք, բայց նույնիսկ «Պոպոք» փառատոնի: Թեև…ոչ, այս փառատոնի մրցանակներով կարելի է հպարտանալ: Բայց ես, որպես փառատոնի ժյուրիի անդամ, չեմ կարող նրան մասնակցել: Նշանակում է` մրցանակ ստանալ նույնպես չեմ կարող, ուստի, ինչպես տեսնում եք, հպարտանալու բան չեմ ունենալու:
Ասում են, Դուք չեք հրապարակում Երևանում վարպետության դասերի թեման: Դա այդպիսի մարքեթինգային քա՞յլ է: Ոչ: Դա միայն վկայում է այն մասին, որ թեման դեռ պատրաստ չէ: Հարցը նրանում չէ, որ ես զբաղվում եմ միայն դասախոսությամբ և տասնյակ թեմաների ընտրություն ունեմ: Ինձ համար կարևոր էր չկրկնվել Երևանում անցյալ տարի տեղի ունեցած սեմինարից հետո: Ընդհանրացնել նոր փորձը, մտածել փոփոխվող համատեքստը, պատմել նոր նախագծերի մասին այն տեսանկյունից, թե ինչպես են դրանք արվել, մի խոսքով, պրոֆեսիոնալների համար գործնականորեն օգտակար տեղեկատվություն տալ: Այսօր թեման արդեն որոշված է. «Նպատակը, առաջադրանքը, խնդիրը և լուծումը մարքեթինգային հաղորդակցությունների համատեքստում: Ինչպե՞ս գտնել դրանք, կապել միմյանց հետ և չշփոթել»: Կարելի՞ է սովորել ստեղծագործաբար մտածել, թե դա բնածին ընդունակություն է: Ինչո՞ւ «թե»: Դա անկասկած բնածին որակ է, որը կարելի է զարգացնել կամ հակառակը: Բայց, համոզված եմ, այդ որակն առկա է բոլորի մոտ… Թեև դարվինիստները կարող են չհամաձայնվել ինձ հետ: Դուք «Պոպոք» փառատոնի ժյուրիի նախագահ եք Մարքեթինգային արդյունավետություն անվանակարգում: Ինչպիսի՞ հիմնական չափանիշներով եք գնահատելու մրցույթի անդամներին: Գնահատման չափանիշը որոշվում է փառատոնի կանոնակարգով: Այն մշակում են փառատոնի կազմակերպիչները: Ես իմ կողմից ուշադրություն եմ դարձնելու լուծման գեղեցկության, նորարարության և տրամաբանորեն կանխատեսելի արդյունավետության վրա: Գայանե Միրզոյան / PanARMENIAN News | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանին մտադիր են զրկել ավագանու մանդատից Նախատեսվում է մանդատից զրկել ևս 2 անդամի |