Արտյոմ Կոնստանդյան.

Հայաստանի բանկային համակարգի կայունության մեջ կասկածներ չեն ծագել նույնիսկ ճգնաժամի պայմաններում

PanARMENIAN.Net - Երևանում հոկտեմբերի 17-19-ը կայացել է ֆինանսիստների և բանկիրների համահայկական համաժողովը, որի կազմակերպիչներն էին ՀՀ սփյուռքի նախարարությունը, Կենտրոնական բանկը և Հայաստանի Բանկերի միությունը: Համաժողովի նպատակը, որին մասնակցել են շուրջ 10 երկրների 100 ներկայացուցիչներ, Ֆինանսիստների և բանկիրների համահայկական միություն ստեղծելու միջոցով նպաստելն է երկրի բանկային համակարգի պոտենցիալի ընդլայնմանը: Համաժողովի հյուրերի թվում էր «Պրոմսվյազբանկի» առաջին տեղակալ Արտյոմ Կոնստանդյանը, որն այդ հարցերի շուրջ զրուցել է PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ:
Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի բանկային համակարգը, նրա պոտենցիալը, ծավալները:
Ինչ վերաբերվում է Հայաստանի բանկային համակարգին, ապա այն գնահատվում է ակտիվների չափով, կապիտալի ծավալով, թե ինչ քանակի բանկերի է դա բաժին ընկնում, ուստի բանկերի քանակը սկզբունքային նշանակություն չունի: Թեպետ, որքան խոշոր են բանկերը, այնքան մեծ հնարավորություններ ունենք նրանք: Դա վերաբերվում է նաև Հայաստանի բանկային համակարգին, ելնելով նրա տնտեսության չափերից, որոնք օբյեկտիվորեն շատ մեծ չեն, ապա նա բավական ուժեղ է և կայուն: Դրանում հայ բանկիրների և Կենտրոնական բանկի` ի դեմս կարգավորողի արժանիքն է:

Հետաքրքվա՞ծ են արդյոք արտասահմանյան բանկերը Հայաստանի շուկայով:
Ես դրական եմ գնահատում արտասահմանյան բանկերի մուտքը Հայաստան, այդ թվում` ռուսական, քանի որ դա հանգեցնում է առաջարկի ավելացմանը և մրցակցության բարձրացմանը, ինչը միշտ չէ, որ ձեռնտու է բանկերին, որոնք պատկանում են հայկական կապիտալին, բայց դա նպաստում է երկրի տնտեսության զարգացմանը: Իսկ հետո հեռանկարը մեծ մասամբ կախված է տնտեսությունից, բանկային համակարգը չի կարող զարգանալ նրանից առանձին: Խթան հաղորդելու տեսանկյունից արտասահմանյան բանկերը կարող են դա անել, քանի որ մեծ հնարավորությունների են տիրապետում:

Ինչպե՞ս եք գնահատում Համահայկական բանկի ստեղծումը:
Նրա անվանման մեջ թաքնված է նրա էությունը: Նա չի կարող հենվել բացառապես տեղի ֆինանսական ինստիտուտների և տեղի հաճախորդների, ինչպես նաև տեղի անձնակազմի վրա, Համահայկական բանկը կարող է ոտքի կանգնել և իր տեղը գրավել հիմնվելով, առաջին հերթին, սփյուռքի կողմից ներակայացված միջազգային ֆինանսական կապիտալի վրա: Թե որքանով դա կհաջողվի, հիմա դժվար է ասել: Նախադրյալներ կան, բայց միայն ցանկությունը բավարար չէ:

Պատմեցեք Հայաստանում «Պրոմսվյազբանկի» պլանների մասին:
«Պրոմսվյազբանկը» մշտապես գնահատում է տարածաշրջանային շուկաներում ներկայությունն ընդլայնելու հնարավորությունները: Անկեղծ ասած, հայկական տնտեսության ոչ մեծ չափսերի պատճառով Հայաստանը մեզ համար առաջնային չէ, ուստի մոտ ապագայում Հայաստանում «Պրոմսվյազբանկ» չի լինի, ինչը տեղի բանկիրներին, ամենայն հավանականությամբ, պետք է դուր գա: Մենք կիսում ենք մեզ համար հետաքրքիր աշխարհագրությունը երկու տեսակի. առաջին, որտեղ մենք ցանկանում ենք ներկայանալ որպես բանկ և աշխատել հաճախորդի հետ, և երկրորդ` դրանք այն տարածքներն են, որտեղ մենք տարբեր պատճառներով չենք ցանկանում ներկայանալ որպես բանկ և աշխատում ենք ֆինանսական ինստիտուտների հետ: Հայաստանը վերաբերվում է երկրորդ տեսակին: Ավելին, եթե դուք հարցնեք հայ բանկիրներին, ապա գրեթե բոլորը մեր գործընկերներն են, այլ ոչ թե մրցակիցները, ինչը շատ կարևոր է. դրանք թղթակցային հարաբերություններն են, հաշվարկները, առևտրային ֆինանսավորումը և այլն: Եթե ընդլայնվի Հայաստանի արտաքին առևտուրը, մասնավորապես Ռուսաստանի հետ, ապա այդ ժամանակ կընդլայնվեն այդ գործողությունները, քանի որ սահմաններից դուրս գործողությունները կապված են հենց արտաքին առևտրի հետ:

Ինչպե՞ս եք գնահատում ճգնաժամը հաղթահարելուն ուղղված իշխանությունների ջանքերը և դանդաղ տնտեսական աճին վերադառնալը:
Հայաստանի ԿԲ քայլերն այդ ուղղությամբ դրական եմ գնահատում, իսկ կառավարության հասցեին մեկնաբանությունների հարցում ես զերծ կմնամ:

Ինչպե՞ս կպահեն իրենց բանկային տոկոսադրույքները:
Ողջ աշխարհը սպասում է, որ տոկոսադրույքները ոչ շուտով, բայց կբարձրանան: Երբ բանավեճեր են ընթանում ԱՄՆ դաշնային ռեզերվային համակարգի շուրջ, ապա տնտեսագետները վիճում են` կբարձրացնեն, թե ոչ: Չեն բարձրացնում, և դեռ երկար չեն բարձրացնի: Ինչ վերաբերվում է վերաֆինասնավորման դրույքներին, ապա մոտ ժամանակները, իմ կարծիքով, դրանք կմնան անփոփոխ: Կայուն տոկոսադրույքների քաղաքականությունը լավ նշան է, բայց ամենագլխավորն այն է, որ Հայաստանի բանկային համակարգը ճգնաժամ է ապրել, բայց ճգնաժամի ֆոնի վրա կասկածներ չեն առաջացել նրա կայունության մեջ. դա հսկայական ձեռքբերում է, դրանում բանկիրների և կարգավորիչի վաստակն է:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
 Ուշադրության կենտրոնում
Ծաղկի գները 2-2․5 անգամ նվազել են

Ծաղկի գները 2-2․5 անգամ նվազել են ՏՄՊՊՀ-ի առաջարկով ծաղկի մեծածախ և մանրածախ կետերում փակցվել են նաև գնապիտակներ