Վիկ Դարչինյան.Հնարավոր է` 2011-ի մենամարտերից մեկն անցկացնեմ Հայաստանում25 հունվարի 2011 PanARMENIAN.Net - Վախթանգը կամ, ինչպես սիրում են նրան անվանել, Վիկ Դարչինյանն առաջին հայ մարզիկներից էր, ով Հայաստանին համաշխարհային փառք բերեց: Պրոֆեսիոնալ ռինգում Դարչինյանը սկսել է հանդես գալ Ավստրալիայի դրոշի տակ և նվաճել բազմաթիվ գոտիներ, իսկ արդեն 2009-ից սկսել է ներկայացնել Հայաստանը:
2010-ը չի կարելի հեշտ համարել Դարչինյանի համար: Բռնցքամարտիկը, ճիշտ է, հաղթանակներ տարավ, բայց տարեվերջին Աբներ Մարեսից տարած անակնկալ պարտությունը փոխեց նրա բոլոր պլանները: Ներկա պահին հայ բռնցքամարտիկը Հայաստանում է: PanARMENIAN.Net-ի թղթակցին տված հարցազրույցում նա պատմեց Մարեսի հետ մարտի և 2011-ի իր պլանների ու մենամարտերի մասին: Մեքսիկացի Աբներ Մարեսի հետ մենամարտից առաջ թեթևագույն քաշային կարգի մրցաշարում դու շատ վստահ էիր քո հաղթանակի մեջ և համարվում էիր ֆավորիտ: Ի՞նչ պատահեց իրականում, ինչո՞ւ հաղթանակը շնորհվեց հակառակորդին: Մինչև մենամարտի վերջ` 12-րդ ռաունդ, ես համոզված էի, որ հաղթանակն ինձ կշնորհվի, այդ պատճառով բռնցքամարտում էի նոր ռազմավարությամբ: Բոլորը գիտեն, որ ես ուժեղ եմ ֆիզիկապես, այլ ոչ թե տեխնիկապես, ահա թե ինչու ես շատ էի շարժվում ռինգում և ցուցադրում տեխնիկական հնարքներ: Մենամարտի վերջում վրդովված էի միայն այն պատճառով, որ ցանկանում էի հաղթել նոկաուտով, և ոչ մի դեպքում չէի կասկածում, որ այդ մենամարտում հաղթանակն իմը կլինի: Բայց չգիտեմ ինչու, մրցավարները միավորներով հաղթանակը տվեցին Մարեսին: Քո թիմը բողոքարկեց մրցավարների խմբի որոշումը: Արդեն կա՞ն կոնկրետ որոշումներ այդ առիթով: Մենամարտի ժամանակ արդեն երևում էր, որ Մարեսը մտադիր է հարվածել գոտկատեղից ներքև, և կատարեց մի քանի նման հարվածներ: Տարօրինակ էր այն, որ ռինգի մրցավարը չարձագանքեց Մարեսի նման գործողություններին: Նրանց միջև, ամենայն հավանականությամբ, ինչ-որ պայմանավորվածություն կար: Տեսագրության մեջ լսվում է, թե ինչպես 8-րդ ռաունդում մրցավարը, չդադարեցնելով մենամարտը, ասում է մեքսիկացուն, որ պետք չէ հարվածել գոտկատեղից ներքև, քանի որ նա «այլևս չի կարող նրան օգնել»: Իմ թիմը բողոքարկեց մենամարտի ելքը և որպես ապացույց ներկայացրեց տեսագրությունը: Մենամարտի մասին վերջնական որոշում կհրապարակվի մի քանի շաբաթ անց: Խաղարկվում էր երկու գոտի, և Գոտիների ֆեդերացիան նույնպես շահագրգռված է, որպեսզի դատարանի որշումը հնարավորինս շուտ կայացվի: Մարեսից կրած պարտությունից հետո դու հայտարարեցիր, որ այլևս թույլ չես տա, որպեսզի մենամարտի ելքը որոշեն մրցավարները: Կարո՞ղ է դա նշանակել, որ կոլումբիացի Յոննի Պերեսի հետ մենամարտում մենք նոկաուտի ականտես կլինենք: Այո, իմ նպատակն է հաղթել հենց նոկաուտով: Դա մրցավարներին հնարավորություն չի տա ինձանից խլել հաղթանակը, ինչպես դա արդեն պատահեց: Ես միշտ կաշխատեմ հաղթել նոկաուտով: Ե՞րբ ես սկսելու պատրաստվել Յոննի Պերեսի դեմ մարտին, և ի՞նչ կտա քեզ այդ մենամարտը: Այդ մենամարտը շատ կարևոր է: Եթե Մարեսի հետ մենամարտի ելքը ոչ ոքի համարվի, ապա Պերեսին պարտության մատնելուց հետո ես կստանամ մրցաշարի եզրափակիչում Մարես-Ջոզեֆ Ագբեկո զույգի հաղթողի հետ մրցելու և կորցրած գոտիները վերադարձնելու իրավունք: Մարզումները կսկսեմ փետրվարի 2-ից Ավստրալիա վերադառնալուց հետո: Արդեն որոշվա՞ծ է, թե երբ և որտեղ տեղի կունենա մենամարտը: Մենամարտը տեղի կունենա ապրիլի 23-ին Լոս Անջելեսում, Հայաստանում կցուցադրվի ապրիլի 24-ին: Բոլորը գիտեն, թե դա ինչ օր է հայերի համար, ուստի մենամարտը կրկնակի կարևոր է ինձ համար:
Դու դեռ անցյալ տարի խոստացար բռնքամարտի հայ երկրպագուներին, որ քո մարտերից մեկը, հնարավոր է, տեղի ունենա Հայաստանում: Կարո՞ղ ենք մենք այս տարի տեսնել այդ մենամարտը հայրենիքում: Հուսով եմ, որ այս տարի կհաջողվի Հայաստանում մարտ կազմակերպել: Շատ բան կախված է Showtime ընկերությունից: Դրա համար պետք է Հայաստան բերել հսկայական քանակությամբ տեխնիկա: Անհրաժեշտ է նաև մրցակցի համաձայնությունը: Տեսնենք, թե ինչպես կստացվի, բայց հավանականությունը մեծ է: Թեթևագույն քաշային կարգում մենամարտից բացի ինչպիսի՞ մարտեր ես նախատեսում անցկացնել 2011-ին: Հավանաբար կանցակցնեմ 3 մենամարտ, ցանկանում եմ մեկ քաշային կարգով վերև բարձրանալ և նվաճել նոր տիտղոսներ: Քանի որ ես արդեն երիտասարդ չեմ, ցանկանում եմ հաղթահարել նոր բարձունքներ և անհասանելի դառնալ մյուս բռնցքամարտիկների համար:
Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News | Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա |