«Մարդկային կապիտալի» մեջ կատարված ներդրումները միշտ արդարացված են

Ռոդիկա Քերերուշ.

«Մարդկային կապիտալի» մեջ կատարված ներդրումները միշտ արդարացված են

PanARMENIAN.Net - Բանկային գործում կապիտալ ասելով հասկանում են ֆինանսական ռեսուրսներ: Սակայն, այսօր «կապիտալ» հասկացությունը նոր իմաստ է ձեռք բերել: Ժամանակակից պայմաններում ռեսուրսները ներկայանում են ամենաարժեքավոր` «մարդկային կապիտալի» տեսքով, որը սկսում է ավելի նշանակալի դեր խաղալ: Մարդկային կապիտալը ներառում է իր մեջ շատ գործոններ. աշխատողների պրոֆեսիոնալ գիտելիքներ, նրանց կարողություններ ու հմտություններ, առաջողական վիճակ և այլն: Մեկ տարի առաջ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» անցում է կատարել աշխատողներին վճարելու նոր համակարգի, ինչպես նաև ներմուծել է Հայաստանի բանկային համակարգի համար յուրահատուկ սոցիալական արտոնությունների և երաշխիքների համակարգ: Բանկի սոցիալական ծրագրերի մասին PanARMENIAN.Net-ի հետ հարցազրույցում պատմել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի անձնակազմի հետ աշխատանքի հետ բաժնի պետ Ռոդիկա Քերերուշը:
Ավելի մանրամասն պատմեք սոցիալական արտոնությունների և երաշխիքների մասին, որոնք կիրառվում են բանկի կողմից:
Բանկի աշխատողներն իրենցից միշտ ներկայացրել են հատուկ պրոֆեսինալ կաստա: Առաջին հերթին, նրանց աշխատանքը կրում է մտավոր, այլ ոչ թե ֆիզիկական բնույթ: Երկրորդ, բանկային գործունեությունը կապված է ծառայություններ տրամադրելու և դրանք սպառողների հետ սերտ կապերի հետ: Երրորդ, բանկի աշխատողը գործ ունի «կենդանի» փողերի կամ ֆինանսական հոքսերի հետ: Եվ վերջապես, գործունեության առանձնահատկությունը կապված է ներբանակային տեղեկատվության գաղտնիության պահպանման սուր անհրաժեշտության հետ: Այսպիսով, բանկի աշխատողներին միշտ ներկայացվում են հատուկ պահանջներ` ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ անձնական:

Անհրաժեշտ է նշել, որ աշխատողների սոցիալական պաշտպանության ծրագիրն արդեն վաղուց և հաջող կերպով գործում է «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ում: «Գազպրոմբանկի» ղեկավարությունը ձգտում է ապահովել աշխատողներին անվտանգ և առավելագույն պատշաճ կենսամակարդակ: Մեր ծրագիրը մենք մշակել ենք «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ի ձեռքբերումները հաշվի առնելով, բնականաբար հաշվի առնելով նաև տեղի պայմանները: Սոցիալական երաշխիքների և արտոնությունների համակարգը գործում է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում 2010-ի ապրիլից: Սոցիալական ծրագիրը ներմուծվել է առաջին անգամ բանկի գոյության 12 տարվա մեջ առաջին անգամ, այն տարածվում է բոլոր հաստիքային աշխատողների վրա, ներառյալ մասնաճյուղերի աշխատողները: Այն ներառում է իր մեջ լրացուցիչ վճարվող արձակուրդների տրամադրում չնորմավորված աշխատանքային օրվա համար: Լրացուցիչ վճարվող արձակուրդը կազմում է երեքից չորս օր: Աշխատողներն այն ստանալու իրավունք են ստանում 6 ամիս շարունակ անընդհատ աշխատանքի ժամկետը լրանալուց հետո:

Նշված լրացուցիչ վճարվող արձակուրդից բանկի աշխատողները կարող են օգտվել ցանկացած ժամանակ, և եթե այն չի օգտագործվել ընթացիկ տարում, ապա անցնում է հաջորդ տարի: Աշխատողներն իրավունք ունեն փոխհատուցում ստանալ լրացուցիչ վճարվող արձակուրդի չօգտագործած օրերի համար: Բացի դրանից, մենք ամեն տարի աշխատողներին տրամադրում ենք ևս երկու լրացուցիչ վճարվող օր կենցաղային հարցերի լուծման համար՝ երեխայի ծնունդ, այցելություն բժշկին, ծննդյան օր, սեպտեմբերի 1 և այլն:

Հայաստանի աշխատանքային օրենսդրության համաձայն մենք բանկի աշխատողներին տրամադրում ենք երեք օր լրացուցիչ վճարվող արձակուրդ ամուսնանալու, հարազատի մահվան դեպքում:

Աշխատողներին նյութական օգնություն ցուցաբերելու ո՞ր համակարգն է գործում «Առէկսիմբան-Գազպրոմբանկի խմբում»:
Բանկում նյութական օգնություն ցուցաբերվում է մի քանի հիմունքներով. aռաջին հերթին, հոբելյանական ամսաթվերի դեպքում՝ 50-ամյակի և 60-ամյակի: Նյութական օգնության գումարը կախված է բանկում աշխատանքի ստաժից և կազմում է մեկից չորս դրույքաչափ: Այսինքն, որքան երկար է աշխատողն աշխատում բանկում, այնքան բարձր է նյութական օգնության չափսը: Երկրորդ, մեկ դրույքաչափ նյութական օգնություն է ցուցաբերվում կենսաթոշակային տարիքի անցնելիս: Երրորդ, ամուսնանալիս, եթե երկու աշխատողներն էլ մեր բանկի աշխատողներ են: Չորրորդ, նյութական օգնություն ցուցաբերվում է երեխայի ծնունդի կամ երեխա որդեգրելու դեպքում: Հինգերորդ, օրացուցային տարվա մեջ մեկ անգամ նյութական օգնություն է ցուցաբերվում բազմազավակ աշխատողներին, որոնք մեծացնում են մինչև 18 տարեկան երեք և ավել երեխաներ: Վեցերորդ, նյութական օգնություն է ցուցաբերվում նաև բուժման դեպքում (այդ թվում՝ արտասահմանում):

Յոթերորդ, նյութական օգնություն է ցուցաբերվում բանկի աշխատողներն հարազատի մահվան դեպքում, ինչպես նաև մահացած աշխատողի ընտանիքին միանվագ նպաստի և թաղումը կազմակերպելու ծախսերը փոխհատուցելու տեսքով: Բացի դրանից, բանկի աշխատողներին կարող է ցուցաբերվել օգնություն ֆորս մաժորային իրավիճակների դեպքում:

Եվ գլխավորի մասին. մենք նյութական օգնություն ենք ցուցաբերում երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող աշխատողներին: Ամեն ամիս վճարվող օգնության չափը կազմում է դրույքաչափի 10-25 տոկոսը: Իմ ունեցած տեղեկատվության համաձայն, այդ պարկտիկան գործում է միայն մեր բանկում:

Աշխատողների համար գործում է արտոնյալ վարկավորման ծրագիր: Բանկի աշխատողները կարող են օգտվել ընկերության կորպորատիվ սակագներից, բացի դրանից բանկը կազմակերպում է կորպորատիվ տոներ Բանկի օրվա (օգոստոսի 5), Ամանորի կապակցությամբ, ինչպես նաև կազմակերպում է ամանորյա ակցիաներ՝ ներառյալ բանկի աշխատողների երեխաների համար նվերների գնումը:

Վերջերս բանկը հայտարարել է նյութական օգնության ևս մեկ տեսակ ներմուծելու մասին...
Այո, այս տարվա մարտից մեր աշխատողների համար սոցիալական ծրագիրն ընդլայնվել է: Մենք սկսել ենք նյութական օգնություն ցուցաբերել ամենամյա հիմնական վճարվող արձակուրդի համար: Օգնության չափսը հաշվվում է՝ ելնելով աշխատողի դրույքաչափից և կազմում է 0,5-1 դրույքաչափ: Այդ նյութական օգնությունը վճարվում է տարին մեկ անգամ 12 օրից ոչ պակաս ամենամյա հիմնական վճարվող արձակուրդ ձևակերպելիս:

Աշխատողների ընդհանուր թվի ֆոնի վրա քանի՞ աշխատողներ են արդեն օգտվել բանկի ծրագրից և քանի՞սն են օգտվելու 2011-ին:
Այսօր բանկում աշխատում է 385 աշխատող. գլխամասային գրասենյակում՝ 157, մանսաճյուղերում՝ 228: 2011-ին նախատեսվում է ևս չորս մասնաճյուղերի բացում, համապատասխանաբար, բանկի աշխատողների քանակը միայն ավելանում է, նշանակում է, աճելու է նաև սոցիալական աջակցության հիմնադրամը: 2010-ին նյութական օգնություն է ցուցաբերվել բանկի 70 աշխատողների: 2011-ին սոցիալական ծրագրին հատկացվել է 80 մլն դրամ և դա լիովին հասկանալի է: Առաջին հերթին, մեզ մոտ 2010-ի համեմատ երկու անգամ ավելացել է երիտասարդ մայրիկների թիվը, երկրորդ, ավելանում է բանկի աշխատողների թիվը, երրորդ, և սա առավել թանկարժեք ծրագիր է, մտցվել է նյութական օգնություն ամենամյա վճարվող հիմնական արձակուրդի համար, որի մասին արդեն խոսել ենք: Ընթացիկ տարվա մարտի 16-ի դրությամբ 48 աշխատողներ տարբեր ուղղություններով ստացել են նյութական օգնություն:

Ցանկանում եմ հատուկ նշել, որ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի զարգացման ռազմավարությամբ նախատեսվում է սոցիալական բնույթի ակցիաների և ծրագրերի իրագործում, որոնք գործում են «Երկրի մասշտաբով՝ յուրաքանչյուրի օգտին» կարգախոսով: Բանկի աշխատողներին սոցիալական երաշխիքների տրամադրումն այդ սոցիալական քաղաքականության մասն է: Այսպիսով, գրագետ կառուցված և արդյունավետ իրագործվող երաշխիքների համակարգը թույլ է տալիս մեզ կանոնակարգել զբաղվածության հարցերը, բարելավել աշխատակիցների աշխատանքի և կյանքի որակը՝ ներդրումներ կատարելով մարդկային ռեսուրսների մեջ, որոնք միշտ արդարացված են և շահավետ:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
---